Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինի Այս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ Պողոսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ Ոստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ) Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր 

Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին»

Վերլուծական

2018 թվականի հեղափոխության ընթացքում քչերը կարող էին մտածել, որ հեղափոխությունից վեց տարի անց այս իշխանություններն արժանանալու են հանրային պարսավանքի ամենաբարձր մակարդակին: Ժողովրդի ծոցից ելածներն այսօր իրապես մերժված են հենց շարքային քաղաքացիների կողմից և դա ապացուցող դրվագներն ավելի քան շատ են: Դիցուք՝ 2021 թվականին Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանին ընդունեցին բողոքի ակցիաներով, սուլոցներով և արդեն համացանցի մեմ դարձած «սյունյաց ողջույններով»:

Կամ հիշենք, թե ինչպես Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, ինչից հետո իշխանության կողմնակիցների կողմից սպառնալիքների հեղեղ սկսվեց հոգևոր հոր հանդեպ։

Ամիսներ առաջ միջադեպ էր գրանցվել Եռաբլուրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն այցելել էին Եռաբլուր, սակայն «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները թույլ չէին տվել պատգամավորներին մտնել տարածք: Նրանք հրել էին պատգամավորներին, հայհոյել, իսկ քաղաքացիներից մեկը հարվածել էր Հովիկ Աղազարյանին:  Աղազարյանին «Եռաբլուրում» ապտակելու համար Արմեն Գալստյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Լևոն Գալստյանի հայրը, այնուհետև կալանավորվել էր:

3 տարի առաջ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ձվերով հարվածել էին պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

Շենգավթի վարչական շրջանում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիներից մեկը շենքի վերեւի հարկերից ջուր էր շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ:

Մեկ այլ դրվագ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջելիս է եղել Կասկադի մոտակայքում, երբ բացօթյա սրճարանում նստած մի կին գինին շփել է ԱԺ խոսնակի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ի պատասխան քաղաքացու գործողության՝ ԱԺ նախագահը թքել է վերջինիս դեմքին և հեռացել։

Մեկ այլ օրինակ: ԿԳՄՍ Նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ այն ժամանակ դեռ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին էին հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների:

Մեկ տարի առաջ  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքվել էին զոհված զինծառայողների հարազատները և բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ սատարելու հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին: Այդ ընթացքում դատարանի տարածքում էին նաև ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը, որոնք եկել էին պանթեոն՝ վերջին հրաժեշտը տալու Ալբերտ Ազարյանին: Ծնողները նրանց տեսնելով սկսեցին սուլել և բղավել «թուրք»:

Արմավիրի մարզի խաղողագործների հետ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին խաբելու համար մեդալներ էին պատրաստել:  «Սուտ խոսելով ման ես գալիս»,– ասաց գյուղացիներից մեկը, ինչին միջամտեց նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։Գյուղացիները բորբոքվեցին և լքեցին դահլիճը։

Դավաճան վանկարկումներով ցուցարարները ձվահարել էին նաև պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչից հետո պատգամավորը բռունցքներով հարձակվել էր ակցիայի մասնակիցների վրա:

Դրանից առաջ էլ շուռնուխցիներն էին ձվերով հարվածել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը։

2023-ին տարածվեց տեղեկություն, որ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Վերջինիս առևանգելու համար կասկածվող Գայանե Հակոբյանը 1 ամսով դատարանի որոշմամբ կալանավորվեց, այնուհետև ազատ արձակվեց:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում հանրային պարսավանքի էր արժանացել նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին քաղաքացիները չեն թողել ծաղիկներ խոնարհել Եռաբլուրում՝ ամոթանք հայտնելով վերջինիս։

«Դավաճան, դավաճան» վանկարկումներով էլ քաղաքացիները դիմավորել են Երևանում քայլող ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին։

Զոհված զինծառայողների հարազատները ջուր էին լցրել քպական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի մեքենայի վրա։

Եվ ամենաթարմ դեպքը: Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնի: Այդ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին ոչ միայն կալանավորել են, այլ վերջինիս փաստաբանների խոսքերով՝ նվաստացրել և ծեծի ենթարկել:

Ակնհայտ է, որ ինչ էլ ժողովուրդն ասի նախկին իշխանությունների մասին, վերջիններիս երբեք հայասպան, հող հանձնող և դավաճան չեն պիտակավորել, իսկ սա արդեն իսկ հարցեր է առաջացնում հեղափոխական թիմի ներկայացուցիչներին: Ինչպես կարելի էր հեղափոխել ամեն բան այնպես, որ շարքային քաղաքացիների համբերությունը սպառվի այն աստիճան, որը կարող եք տեսնել վերը բերված օրինակներում: Եվ դեռ քաղաքացիներն էլ պատժվում են՝ տուգանվում, կալանավորվում: Ի դեպ, ուշագրավ է, որ նախկին իշխանությունների օրոք այն ժամանակվա ընդդիմադիր Փաշինյանն ու նրա թիմակիցներն ավելի տգեղ ակցիաներով են աչքի ընկել, հիշենք՝ դատարկ դագաղներով և սև լենտերով ակցիաները, սակայն նրանցից և ոչ մեկը չպատժվեց նման արարքի համար, էլ չենք խոսում՝ կալանավորվելու և այդ ընթացքում կտտանքների ենթարկվելու մասին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելՈչ մի լավ բան չեմ տեսել Փաշինյանից. իմ հավատն ունեմ, իմ եկեղեցին, թող հրաժարական տա. գյումրեցի (տեսանյութ) ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստն անվանել է «դերյա», ականջիս հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Մանկապատանեկան միջոցառում նախագահի նստավայրում․ երեխաներին հյուրընկալել են Խաչատուրյանն ու Սիմոնյանը (տեսանյութ) Գյումրեցիները ողջունում են շարժման աջակից երիտասարդներին (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Եվգենի Պրիգոժինի հուշարձանը (լուսանկար) 5000-7000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել․ համացանցային խարդախություններ են բացահայտվել Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դանիել Դանիելյան, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, մարդիկ Տավուշից եկել-հասել են. Սրբազան (տեսանյութ)Ա՛յ կիսագրագետ, ներողություն ես խնդրելու. ԿԳՄՍ-ն Սրբազանին ընդառաջ չեղարկել է համերգը (տեսանյութ)Երեխե'ք ջան, մի վայրկյան չտխրե'ք, դուք էս բեմին կարոտ չեք, իրենք են կորցրել. Սրբազանը` երեխաներին (տեսանյութ) «Աստված օգնական». Բագրատ Սրբազանը Գյումրիում է, ողջունում է իր աջակիցներին, ոստիկաններին (տեսանյութ) Մենք՝ մեծահասակներս, պետք է պատասխանատու և հանձնառու լինենք ու դաստիարակենք սերունդ. Դավիթ ՀամբարձումյանՈՒՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը հասավ Գյումրի (տեսանյութ)Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունիՄԻՊ-ն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել 50 բնակիչների հետ Երեխաներին ի՞նչ ժառանգություն է թողնում հայության ողբերգությունը դարձած «իշխանությունը» Արժանապատիվ թալինցիները դիմավորում են Սրբազանի առաջնորդած ավտոերթը (տեսանյութ) Արգելափակել են լրագրողներին տեղափոխող մեքենայի շարժը (տեսանյութ)Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստը․ Գնել Սանոսյանի նոր հանձնարարականները Լանջիկ-Մաստարա հատվածում մարդիկ աղուհացով են դիմավորում Բագրատ սրբազանին ու շարժման մասնակիցներին (տեսանյութ) Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրաՍա կորուստ է բոլորիս համար. առաջին անգամ է, որ Արցախի հանրային հեռուստատեսության օրը Արցախում չենք նշում. Հրայր Ավետիսյան Խաղաղություն և անհոգ մանկություն աշխարի բոլոր մանուկներին․ Սուրեն Պապիկյան Ախթալայի կամրջի հատվածում հետևել եմ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ․ Սանոսյան Աշոտ Հարությունյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է և դուրս քրեադատավարական օրենսդրության շրջանակներից. «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը (տեսանյութ) Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ) Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռըՌաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Հաջորդ կայարանը՝ մանկություն․ երեխաների համար մետրոպոլիտենի մուտքն այսօր անվճար կլինիԱյս պահին ահազանգ կա, որ երեկ երեկոյան ուշ ժամի ինչ որ տիկտոկեր և հակաեկեղեցական «չափ ու ձև» են արել Գյումրու Թատերական հրապարակում պլանավորել սադրանք. Կարապետ ՊողոսյանԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները Ոստիկանները Սրբազանին գետնի վրա ընկած ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին (տեսանյութ) Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք (տեսանյութ)Սրբազանը կարևոր «մեսիջ» ունի, որ այս հարցը պետք է լուծել հիմա, սա չպետք է թողնենք սերունդների վրա (տեսանյութ) ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէՈստիկանները հրում էին, հայհոյում, մունաթ գալիս, բախում եղավ, ունեցանք վիրավորներ. Շարժման աջակից (տեսանյութ)Դոլարն ու եվրոն թանկացել են․ տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱստղագուշակ հունիսի 1-ի համարԷսօր մի մարդու ծննունդնա, որ ցավոք չպիտի ծնվեր․ Փաշինյանի նախկին թիմակիցԵրեխաները ոչ միայն մեր կյանքի իմաստն ու մեզ ապրեցնող ուժն են, այլև մեր ու մեր երկրի, մեր ժողովրդի վաղվա օրը. Արմեն ՍարգսյանԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին միջազգային դերակատարները. Տիգրան ԱբրահամյանԵրբ անհայրենիք ու հայատյաց խմբակը զրկեց մեզ Հայրենիքից, կյանքը վերածվեց անդադար պայքարի․ Մետաքսե ՀակոբյանՈւՂԻՂ. Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է ԳյումրիՍյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվելԵրկաթուղային հաղորդակցության առումով գտնվել է միջանկյալ լուծում. Սանոսյանն անդրադարձել է ջրհեղեղից վնասված երկաթգծի վերակառուցմանըՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին. Սուրեն ՍուրենյանցՓակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը․ ինչ իրավիճակ է Լարսում
Ամենադիտված