Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան Նախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 

Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ Դատի

Վերլուծական

Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները պնդում էին, որ առաջ են մղելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, սակայն տարիներ անց կարող ենք փաստել, որ այս խոստումը ոչ միայն չի կատարվել, այլ արվել են քայլեր, որոնք ուղղակիորեն հարվածել են Հայ Դատին, մեր պահանջատիրությանը և բխել են միայն ու միայն Թուրքիայի շահերից: Դիցուք՝

1)  Փաշինյանն ու թիմակիցները հանեցին պահանջում են բառը հիշում եմ և պահանջում կարգախոսից։

2) Պատճառաբանելով սկզբում համավարակի տարածմամբ, ապա պատերազմով՝ երկու տարի շարունակ ապրիլի 24-ին ժողովրդի համար փակ է եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

3) Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ արձանագրված էին  արկղի մեջ անփույթ նետված՝  Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր, լուսանկարները և մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա տարա՝ մոխրով լցված։ Տեսագրության հեղինակը կադրում պատմում էր, որ ականատես է եղել, թե ինչպես էին այրում փաստաթղթերը։

4) Իրենց խոսույթում Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները սկսեցին խուսափել Հայոց ցեղասպանություն եզրույթից՝ փոխարենը կիրառելով Մեղ Եղեռն եզրույթը։

5) Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիայից երբեք էլ վտանգ չի տեսել: «Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է»,– ասում էր Արսենյանը։

6)  Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ավելի հեռուն է գնացել և հայտարարում է, որ տափակ միտք է, թե թուրքերը կոտորել են հայերին: 

7) ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», պատասխանել է․ «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։ Այսինքն՝ խոստովանել է, որ Հայաստանում իրենց իշխանությունների կողմից պրոթուրքական, թրքասիրական, թուրք-ադրբեջանական շահերին միտված քաղաքականություն է տարվում, և դրա ուղղությամբ ոչ թե սոսկ աշխատում են, այլ ակտիվ աշխատանքներ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։

8) Փաշինյանի կառավարման տարիներին ընդամենը մի քանի երկիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս գործընթացը փաստացի այսօր կանգ է առել։

9) Փաշինյանը Հայաստանի քաղաքացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների մեջքի հետևում բանակցություններ է վարում թուրքական կողմի հետ, որոնց մանրամասները հանրությունը մինչ օրս չգիտի։

10) Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի իրական թիվը և արխիվային փաստաթղթերի իսկությունը։

11 ) Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ փաստացի փորձելով խաչ քաշել Արարատ լեռան վրա։

12) Փաշինյանն ու թիմակիցները քննարկում են նոր Սահմանադրության տարբերակը, որը ենթադրում է ազգային սիմվոլիկայից և թուրքերի սիրտը մռմռացնող օրհներգից հրաժարվելը։

13) Փաշինյանը փչացրեց Սփյուռքի հետ հարաբերությունները՝ էականորեն նվազեցնելով Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավորությունները Հայ Դատի պաշտպանության գործում։

14) Առանց որևէ պատճառաբանության արգելվեց Հայաստան մուտք գործել Սփյուռքի հեղինակավոր գործիչներին, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Հայ Դատը։

15) ՀՀ կառավարությունը որևէ կերպ չարձագանքեց ապրիլի 24-ի նախօրեին Ֆրեզնոյում Սողոմոն Թեհլերյանի գերեզմանը հրկիզելու վանդալիզմին՝ փաստացի լուռ համաձայնվելով թուրք ֆանատիկոսների քայլի հետ։

16)  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անցած շաբաթ հեռուստատեսային հարցազրույցում ողջունեց Քոչարյանի անխոհեմ խոսքերը՝ հայտարարելով, որ «շատ է հավանում այդ գաղափարը»։

17) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ համակարծիք է այն հարցում, որ պետք է դեն նետել անհիմն հիշողությունները, և ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից:

18) Փաշինյանի կառավարությունը օտարերկրյա պատվիրակությունների այցը Ծիծեռնակաբերդ դարձրեց ոչ պրոտոկոլային։

19) Իր ապրիլքսանչորսյան ուղերձում Նիկոլ Փաշինյանը այսօր կոչ է արել հրաժարվել հայրենիքի փնտրտուքներից՝ փաստացի նկատի ունենալով Արևմտյան Հայաստանը և մեր ժողովրդի արդար պահանջատիրությունը։

20) 2023 թվականի մարտի 25-ին Հայաստանում էր անցկացվում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը, ֆուտբոլասարներին անվտանգությունը ստուգում էր և նրանց ձեռքից վերցնում պաստառները, որի վրա հակաթուրքականության նշույլ էր նկատում:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավորԱներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելՍրբազան պայքարի մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՓաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ»
Ամենադիտված