Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու 

«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Սարգիսի մայրիկին խնդրում եմ տեղափոխվել անցյալի լուսավոր օրեր՝ որդու մանկություն, ու պատմել նրա մասին, ասում է. «Չեմ կարող ասել, որ դեպի անցյալ եմ գնում, քանի որ որդիս միշտ ինձ հետ է: Շատ սիրված երեխա էր Սարգիսս, սա չեմ ասում որպես իր մայր: Իմ խոսքերը կարող են բոլորը փաստել: Գյուղում, շրջապատում, շրջակա գյուղերում հարգված էր: Մարդամոտ էր, ազնիվ, նվիրված: Կարծում եմ, որ իր ազնվությունն ու նվիրվածությունը պատճառ դարձան, որ պատերազմում իր հետ պատահեց այն, ինչ պատահեց: Ոչ մեկին չէր լսել, ընկերները շրջափակման մեջ էին եղել, նրանց շրջափակումից դուրս է բերել, իր կյանքի գնով ընկերներին փրկել էր»:

Սարգիսը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել է բռնցքամարտի, բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտի բնագավառում, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ «Տարրական դասարաններում լավ էր սովորում, ընդունակ աշակերտ էր, բայց սովորելու առումով աշխատասեր չէր: Սիրում էր «Հայոց լեզուն», «Գրականությունը», «Պատմությունը»: Հատկապես վերջինն իր համար յուրահատուկ տեղ էր զբաղեցնում: Պատմական ամեն մի դրվագ, ամեն մի իրադարձություն կարող էր յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ պատմել և բացատրել»: Դպրոցն ավարտելուց ամիսներ հետո Սարգիսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մայրիկն ասում է՝ սկզբում չէր կողմնորոշվում, թե ինչով է ուզում զբաղվել, բայց հետո ընտրությունը կանգ առավ ատամնաբույժի մասնագիտության վրա: Նա այդ ցանկությունը պետք է իրագործեր զորացրվելուց հետո, սակայն պատերազմը փոխեց բոլորի պլանները: 2021թ. փետրվարի 25-ին Սարգիսը զորակոչվել է բանակ: Ծառայել է Սիսիանում, մի քանի ամիս անց տեղափոխել են Նորավան, հետո՝ Կապան։ 44-օրյա պատերազմից հետո զինծառայության մեկնող տղաների ծնողներին միշտ հարցնում եմ, թե ներքին տագնապ չունեի՞ն իրենք և իրենց որդիները: Հիմնականում ծնողներն իրենց անհանգստություններից են խոսում, իսկ տղաները կարծես վրեժով լցված են մեկնել բանակ:

«44-օրյա պատերազմի օրերին Սարգիսը դեռ 18 տարեկան չէր: Շտապում էր, գնում էր զինկոմիսարիատ, բայց իրեն մերժում էին, քանի որ տարիքով փոքր էր: Իր ընկերներից ոմանք արդեն ծառայում էին, ուզում էր ընկերների կողքին լինել: Իսկ ես իր բանակ գնալուց անհանգիստ եմ եղել, չնայած գիտեի, որ ապահով է, բայց ներքին վախ ունեի: Իրեն անընդհատ կարոտում էինք, անգամ այն ժամանակ, երբ մեր կողքին էր: Հետաքրքիր զգացողություն էր»: Սիրով են անցել Սարգիսի ծառայության ամիսները: Մայրիկն ասում է՝ երբեք տանը ոչինչ չի խոսել բանակից:

«Հիմա, երբ ընկերները մեր տուն են գալիս-գնում, նրանք են ամեն ինչ պատմում: Հարցնում էի՝ ծառայությունը լա՞վ է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է: Ի՞նչը կարող է հետաքրքրել մայրիկին, որ տղայի հետ ամեն ինչ կարգին լինի, ապահով լինի, նորմալ սնվի: Երբ իրեն հարցեր էինք տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածի: Սարգիսս մասնակցել է հայ-ռուսական զորավարժությունների, ցույց տվել հրաշալի արդյունքներ, արժանացել պատվոգրի։ Սիրում էր դիրքեր բարձրանալ, հմուտ նռնակաձիգ էր: Ընկերներն են պատմում, թե որքան լավ զինվոր է եղել: Բոլորին թև ու թիկունք է եղել, միշտ թույլերի կողքին, երբ իր օգնության կարիքն են ունեցել, երբեք չի մերժել: Նվիրված ընկեր ու հայրենասեր զինվոր է եղել»: Սարգիսի ծառայության ավարտին հինգ ամիս էր մնացել, երբ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Մայրիկն ասում է՝ որդին արդեն 15 օր դիրքերում էր:

«Զրուցեցինք, չէր ասում, թե ինչ է կատարվում: Մեզ հանգստացնում էր՝ երրորդ գիծ ենք, կրակը մեզ չի հասնում, բայց իրականում առաջնագծում է եղել՝ Իշխանասարի դիրքերում: Իր հեռախոսն անջատված էր, ընկերներին էինք զանգում, մի երկու բառ իր հետ փոխանակում: Սեպտեմբերի 14-ի առավոտյան իր հետ խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերջացել է: Հրադադար էր: Ժամը երեքից հետո հրադադարի խախտում է լինում, այդ ժամանակ Սաքոս արդեն վիրավոր է լինում, բայց չի համաձայնում նահանջել: Սեպտեմբերի 14ին դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորում է ստանում, իրեն տեղափոխում են հոսպիտալ, վիրահատում, բայց վիրահատությունը արդյունք չի տալիս: Սեպտեմբերի 15ին...»:

Որքան ժամանակ էլ անցնի, ծնողները չեն կարողանում արտաբերել զոհվել բառը, այդ բառն արտաբերելով՝ կարծես մեկ անգամ էլ կորցնեն իրենց որդիներին: Տղաների պատմություններում կարմիր թելի պես են անցնում՝ կռվել է անմնացորդ ու աննահանջ, փրկել ընկերների կյանքը, կասեցրել թշնամու առաջխաղացումը ու նրան պատճառել զգալի կորուստներ, պահել է իրեն վստահված դիրքը: Այս ամենը նաև Սարգիսի մասին է: Բայց, ավաղ, նա այս ամենն արել է սեփական կյանքի գնով: Սարգիսը քույրիկ ունի: Վստահաբար, հենց նա է հույս ու լույս տալիս ընտանիքին: Մայրիկը նաև հավելում է՝ Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը: «Միակ մխիթարանքը դա է մնացել: Ամեն կերպ ուզում ես իր հիշատակը վառ պահել, որ իրեն ճանաչեն: Ոչ միայն Սարգիսին, մեր բոլոր-բոլոր տղաներին»:

Հ. Գ. - Սարգիս Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀայրենիքն է արժեք, թե՞ ասֆալտը. մարդն է սա որոշում. Սրբազան (տեսանյութ) Մթության մեջ, գաղտնի պայմաններում են շարունակում գործել. Սրբազանը՝ Կիրանցի մասին (տեսանյութ) Բոլորս պետք է միավորվենք և հասնենք հոգևոր Հայաստանին. Արմեն Խաչիկյան (տեսանյութ) Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»
Ամենադիտված