Ալեքսանդր Լապշինը 2700 դոլարով վաճառել է իր հայտնի կարմիր վերարկուն և գումարը նվիրաբերում է հայ վիրավոր զինվորներին
ԲլոգոսֆերաՌուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2700 դոլարով վաճառել է իր հայտնի կարմիր վերարկուն, որը կրել է 2017 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մինսկից Բաքու թռչող անձնական ինքնաթիռում: Այս մասին բլոգերը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ վաճառքից ստացված գումարը պատրաստվում է նվիրաբերել` ի օգնություն Արցախում վիրավորված հայ զինվորների:
«Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու համար, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը կբաժանենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի միջև: Սա այն փոքր բանն է, որ ես կարող եմ անել»,- նշել է Լապշինը: