Անթաքույց ագրեսիա. Ադրբեջանում հայկական բնակավայրերին արդեն տալիս են ադրբեջանական անուններ
ԲլոգոսֆերաԱդրբեջանցի ընկերներիցս մեկը լուսանկարներ է ուղարկել, նրանց մոտ հասարակական տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք ցուցադրում են հայկական քաղաքների անունները էկրանին և անմիջապես դրանց տալիս ադրբեջանական անուններ: Տղան նկարահանել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են նաև Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և հայտարարել իրենց տարածք: Այս քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում», - գրել է Լապշինը՝ տեղադրելով լուսանկար: