Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

«Ատոմակայանի փակման մասին Հայաստանում խոսում են նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը»

Интервью

Այսօր Ազգային ժողովում կրկին քննարկվեց նոր ատոմակայանի ստեղծման հարցը, խոսվեց դրա առավելությունների և թերությունների մասին: Տվյալ թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:

2020 թվականի հունիսին Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից և կիսատ մնացած աշխատանքները շարունակեց սեփական միջոցների հաշվին. արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի քայլը և արդյո՞ք որևէ ենթատեքստ կար այդ ամենում:

-Հայաստանի կողմից դա չմտածված քայլ էր, և հրաժարվելը ռուսական վարկից ճիշտ չէր ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես. ճիշտ չէր ոչ մի առումով: Նախ նշեմ, որ դա շատ էժան վարկ էր, Հայաստանը իր ներքին ռեսուրսների, տվյալ դեպքում՝ արտատոմսերի տպագրության հաշվին կվերանորոգի, բայց դա շատ ավելի թանկ արժե, քան հենց վարկն է: Ստացվում է, որ մենք էժան վարկից հրաժարվեցինք և ներքին վարկ ձևակերպեցինք, որը մատչելի չէ: Այս առումով մենք ոչինչ չշահեցինք, այլ կորցրեցինք: Երկրորդը, որ կցանկանամ առանձնացնել, այն է՝ այդ քայլով ռուսական կողմի հետ խնդիրներ ունեցանք: Փորձ արվեց ինչ-որ այլ ատոմակայանի ինչ-որ այլ վերանորոգող գտնել, որը նորից լուրջ չէ: Նմանատիպ սովետական ատոմակայանները կարող է վերանորոգել հենց Ռուսաստանը, քանի որ հենց այդ երկիրն է մասնագիտացված այսպիսի կառույցների վերանորոգմամբ, պահպանմամբ և շահագործմամբ, հետևաբար այլ կառույցների հետ իշխանությունը  պայմանագիր չէր կարող կնքել: Իհարկե, ժամանակի ընթացքում իշխանությունը հասկացավ դա և նորից  պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, սակայն այս անգամ մեզ համար արդեն ավելի վատ պայմաններով:

ԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, արդյո՞ք 21-րդ դարում մենք ունենք ատոմակայանի կարիքը:

-Այն թեզը, թե 21-րդ դարում ատոմակայանի կարիքը չկա, լուրջ չէ, քանի որ ատոմակայանի համաշխարհային շուկան շատ արագ տեմպերով աճում է: Նույնիսկ նավթ չունեցող պետությունները իրենց տարածքում սկսում են ատոմակայաններ կառուցել, օրինակ՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան էլ 2 ատոմակայան է կառուցում, 36 ատոմակայան միժամանակ հենց հիմա կառուցում է Չինաստանը: Շատ երկրներ անցում են կատարում ատոմային էներգիայի: Ատոմայինը շատ ավելի էժան է, քան մնացած տիպի էներգիաները, երկրորդը՝ ինքն էկոլոգիապես ավելի անվտանգ է, քան օրինակ ջերմակայանը, որը գազով է աշխատում: Այս առումով ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացումը բերում է նրան, որ ատոմակայանները գնալով էլ ավելի անվտանգ են դառնում, հետևաբար ատոմային էներգետիկան շատ մեծ ապագա ունի և պետք է ոչ թե դրանից հրաժարվել, այլ հակառակը՝ դրա հետևից գնալ: Մենք, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների,  ատոմակայանի շահագործման, պահպանման ինժեներների լավ դպրոց ունենք, և դա էլ է հարստություն, ինչը պետք է պահպանել և զարգացնել:

Շատ են խոսակցություններն այն մասին, որ ատոմակայանի սարքավորումները շատ հին են, և, դրանց խափանվելու դեպքում, երկրին և հասարակությանը կարող է մեծ վտանգ սպառնալ, արդյո՞ք հնարավոր է դա:

-Սարքավորումները թարմացնելն այսօր խնդիր չէ: Ցանկություն է պետք և թարմացնել: Ատոմակայանի փակման և դրա վտանգի մասին խոսում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանում՝ բոլոր նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը:

Այսօր Ազգային Ժողովում ևս մեկ անգամ խոսվեց նոր ատոմակայանի կառուցման մասին, որքանո՞վ է դա իրատեսական:

-Կարծում եմ՝ դա իրատեսական չէ: Դժվար թե առաջիկա գոնե 5 տարիներին Հայաստանում ատոմակայան կառուցվի, որովհետև Հայաստանի էներգետիկ շուկան շատ փոքր է, արտահանման հնարավորությունները շատ նեղ. այս պայմաններում Հայաստանը նոր ատոմակայան չի կառուցի, առավել ևս, մասնավոր հիմունքներով, որովհետև կոմերցիոն առումով այն ձեռնտու չէ, և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա կանի: Համեմատության համար ասեմ, որ անգամ ամենափոքր ատոմակայանի կառուցման համար պետք է 5-5.5 միլիարդ դոլար, իսկ Հայաստանում ոչ մեկը նման ներդրում չի անի: Այլ բան է, որ մենք արտահանման մեծ, լայն հնարավորություն ունենայինք դեպի Ռուսաստան, Իրան, սակայն, մենք դա էլ չունենք:

Իսկ արդյո՞ք մենք կարիք ունենք նոր ատոմակայանի կառուցման:

-Սկզբունքորեն մենք կարիք ունենք նոր ատոմակայանի, այն պետք է մեզ, բայց մյուս կողմից էլ շտապել էլ պետք չէ, որովհետև հիմա նոր տեխնոլոգիաներ են ստեծվում և նոր տիպի ատոմակայաններ, այնպիսինները, որոնց հզորությունները շատ ավելի ցածր են և իրենք, ըստ էության, ավելի էժան կլինեն: Կարծում եմ՝ մի փոքր սպասել է պետք և հնարավոր է` 5-10 տարի հետո նոր սերնդի ատոմակայաններ լինեն, որոնք ավելի էժան կլինեն, որովհետև մեզ բարձր հզորության ատոմակայաններ այս պահին, հավատացե՛ք, պետք չեն:

Զվարթ Պետրոսյան

 

  

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное