Այո, ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել․ Սրբազան (տեսանյութ) Այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի միակողմանի պահանջները. Տիգրան Աբրահամյան ՀԻՄԱ․ Սրբազանի գլխավորած երթը նոր թափ է ստանում Իմ հայրենիքի համար եմ եկել, Վայոց Ձորից եմ. ո՞ր մատդ կտրես, որ արյուն չգա. քաղաքացի (տեսանյութ) Կոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները 

«Ատոմակայանի փակման մասին Հայաստանում խոսում են նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը»

Հարցազրույցներ

Այսօր Ազգային ժողովում կրկին քննարկվեց նոր ատոմակայանի ստեղծման հարցը, խոսվեց դրա առավելությունների և թերությունների մասին: Տվյալ թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանի հետ:

2020 թվականի հունիսին Հայաստանը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից և կիսատ մնացած աշխատանքները շարունակեց սեփական միջոցների հաշվին. արդյո՞ք ճիշտ էր Հայաստանի քայլը և արդյո՞ք որևէ ենթատեքստ կար այդ ամենում:

-Հայաստանի կողմից դա չմտածված քայլ էր, և հրաժարվելը ռուսական վարկից ճիշտ չէր ո՛չ տնտեսապես, ո՛չ քաղաքականապես. ճիշտ չէր ոչ մի առումով: Նախ նշեմ, որ դա շատ էժան վարկ էր, Հայաստանը իր ներքին ռեսուրսների, տվյալ դեպքում՝ արտատոմսերի տպագրության հաշվին կվերանորոգի, բայց դա շատ ավելի թանկ արժե, քան հենց վարկն է: Ստացվում է, որ մենք էժան վարկից հրաժարվեցինք և ներքին վարկ ձևակերպեցինք, որը մատչելի չէ: Այս առումով մենք ոչինչ չշահեցինք, այլ կորցրեցինք: Երկրորդը, որ կցանկանամ առանձնացնել, այն է՝ այդ քայլով ռուսական կողմի հետ խնդիրներ ունեցանք: Փորձ արվեց ինչ-որ այլ ատոմակայանի ինչ-որ այլ վերանորոգող գտնել, որը նորից լուրջ չէ: Նմանատիպ սովետական ատոմակայանները կարող է վերանորոգել հենց Ռուսաստանը, քանի որ հենց այդ երկիրն է մասնագիտացված այսպիսի կառույցների վերանորոգմամբ, պահպանմամբ և շահագործմամբ, հետևաբար այլ կառույցների հետ իշխանությունը  պայմանագիր չէր կարող կնքել: Իհարկե, ժամանակի ընթացքում իշխանությունը հասկացավ դա և նորից  պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, սակայն այս անգամ մեզ համար արդեն ավելի վատ պայմաններով:

ԱԷԿ-ի կյանքը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, արդյո՞ք 21-րդ դարում մենք ունենք ատոմակայանի կարիքը:

-Այն թեզը, թե 21-րդ դարում ատոմակայանի կարիքը չկա, լուրջ չէ, քանի որ ատոմակայանի համաշխարհային շուկան շատ արագ տեմպերով աճում է: Նույնիսկ նավթ չունեցող պետությունները իրենց տարածքում սկսում են ատոմակայաններ կառուցել, օրինակ՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան էլ 2 ատոմակայան է կառուցում, 36 ատոմակայան միժամանակ հենց հիմա կառուցում է Չինաստանը: Շատ երկրներ անցում են կատարում ատոմային էներգիայի: Ատոմայինը շատ ավելի էժան է, քան մնացած տիպի էներգիաները, երկրորդը՝ ինքն էկոլոգիապես ավելի անվտանգ է, քան օրինակ ջերմակայանը, որը գազով է աշխատում: Այս առումով ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների զարգացումը բերում է նրան, որ ատոմակայանները գնալով էլ ավելի անվտանգ են դառնում, հետևաբար ատոմային էներգետիկան շատ մեծ ապագա ունի և պետք է ոչ թե դրանից հրաժարվել, այլ հակառակը՝ դրա հետևից գնալ: Մենք, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների,  ատոմակայանի շահագործման, պահպանման ինժեներների լավ դպրոց ունենք, և դա էլ է հարստություն, ինչը պետք է պահպանել և զարգացնել:

Շատ են խոսակցություններն այն մասին, որ ատոմակայանի սարքավորումները շատ հին են, և, դրանց խափանվելու դեպքում, երկրին և հասարակությանը կարող է մեծ վտանգ սպառնալ, արդյո՞ք հնարավոր է դա:

-Սարքավորումները թարմացնելն այսօր խնդիր չէ: Ցանկություն է պետք և թարմացնել: Ատոմակայանի փակման և դրա վտանգի մասին խոսում են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանում՝ բոլոր նրանք, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը:

Այսօր Ազգային Ժողովում ևս մեկ անգամ խոսվեց նոր ատոմակայանի կառուցման մասին, որքանո՞վ է դա իրատեսական:

-Կարծում եմ՝ դա իրատեսական չէ: Դժվար թե առաջիկա գոնե 5 տարիներին Հայաստանում ատոմակայան կառուցվի, որովհետև Հայաստանի էներգետիկ շուկան շատ փոքր է, արտահանման հնարավորությունները շատ նեղ. այս պայմաններում Հայաստանը նոր ատոմակայան չի կառուցի, առավել ևս, մասնավոր հիմունքներով, որովհետև կոմերցիոն առումով այն ձեռնտու չէ, և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա կանի: Համեմատության համար ասեմ, որ անգամ ամենափոքր ատոմակայանի կառուցման համար պետք է 5-5.5 միլիարդ դոլար, իսկ Հայաստանում ոչ մեկը նման ներդրում չի անի: Այլ բան է, որ մենք արտահանման մեծ, լայն հնարավորություն ունենայինք դեպի Ռուսաստան, Իրան, սակայն, մենք դա էլ չունենք:

Իսկ արդյո՞ք մենք կարիք ունենք նոր ատոմակայանի կառուցման:

-Սկզբունքորեն մենք կարիք ունենք նոր ատոմակայանի, այն պետք է մեզ, բայց մյուս կողմից էլ շտապել էլ պետք չէ, որովհետև հիմա նոր տեխնոլոգիաներ են ստեծվում և նոր տիպի ատոմակայաններ, այնպիսինները, որոնց հզորությունները շատ ավելի ցածր են և իրենք, ըստ էության, ավելի էժան կլինեն: Կարծում եմ՝ մի փոքր սպասել է պետք և հնարավոր է` 5-10 տարի հետո նոր սերնդի ատոմակայաններ լինեն, որոնք ավելի էժան կլինեն, որովհետև մեզ բարձր հզորության ատոմակայաններ այս պահին, հավատացե՛ք, պետք չեն:

Զվարթ Պետրոսյան

 

  

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԱյո, ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել․ Սրբազան (տեսանյութ) Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի միակողմանի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՄոսկվայում գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղացել (լուսանկար, տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր ՂարամյանՀԻՄԱ․ Սրբազանի գլխավորած երթը նոր թափ է ստանումԻմ հայրենիքի համար եմ եկել, Վայոց Ձորից եմ. ո՞ր մատդ կտրես, որ արյուն չգա. քաղաքացի (տեսանյութ) Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում էԱրդար ընտրությունների առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Արթուր ԽաչատրյանԴե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններըԱրարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրըԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-նՔՊ-ական պատգամավորները Կիրանցի վերաբերյալ հարցերից նյարդայնանում են (տեսանյութ) ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Դատախազը հերքեց Փաշինյանի պնդումները, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անելԱդրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴուբայի միջազգային մրցաշարում Շանթ Հարությունյանն առաջատարներին զիջում է կես միավորովՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Մեր պայքարաաղոթքը պարտվելու ելք չունի, որովհետև մեր պահանջը և մարդկային է, և ազգային. Դավիթ ԱմալյանՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Թանկարժեք մետաղների գներն աճել ենՄեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերըԲազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցումԲագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. ԴանիելյանՀրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմինՄայիսի 7-ի աստղագուշակԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՉնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց վարչական շրջանում (տեսանյութ)«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»
Ամենադիտված