Հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է, հայկական հողեր են հանձնվում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել Զոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին (տեսանյութ) Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Իրենք պիտի հեռանան մեր շարքերից, ոչ թե՝ ես ու դուք. Թովմաս ուրարակիր Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան Տավուշի առաջնագիծը՝ ամենապինդ և ամենաամուր առաջնագիծը, հանձնվում է թշնամուն. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի հատ հարցրեք, ամբիոնից կարո՞ղ են օպերա երգել, կյանքում լսած կա՞ն․ Սրբազան (տեսանյութ) 

«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին. ArmDaily.am

Հարցազրույցներ

ՍԱՏՄ-ն երեկ հայտնել էր, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Բուրգըրի» ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա, տեսչական մարմինը հայտնել էր 13 հոսպիտալացված քաղաքացիների մասին, ում մոտ ախտորոշվել էր «աղիքային վարակ»։ ArmDaily.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ։

-ՍԱՏՄ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է սալմոնելա «Բուրգըրի» ռեստորանից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում։ Չնայած լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, բայց ինչ վարկածներ կան հարուցիչի հայտնվելու հետ կապված, և արդյոք ընկերությունը ներքին կարգով հետազոտություն և ուսումնասիրություն չի իրականացնո՞ւմ։

-Հաճախորդների առողջությունը միշտ առաջնային է եղել մեր ընկերության համար։ Եվ, բնականաբար, մենք էլ մեր անվտանգության բաժնի շնորհիվ իրականացրել էինք մի շարք գործողություններ՝ առաջին քայլով վերհանել էինք տուժած հաճախորդների բոլոր վճարման կտրոններն ու պատվերների պատմությունը, հետևել, թե որ ուտեստներն էին կրկնվող պատվերների մեջ, և, քանի որ կապը կար նաև նրանց հետ, արդեն իսկ մոտավոր գիտեինք, թե որ ուտեստներում էր հարուցիչը և ի սկզբանե բացառեցինք շրջանառությունից հավի միսը։ Երկրորդ քայլով, ավելի ապահով լինելու համար մենք մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս բերեցինք բոլոր այն սննդամթերքները, որոնցից պատկան մարմինների կողմից կատարվել էին նմուշառումներ, ինչի մասին և հայտարարել էինք։ «Երեմյան Փրոջեքթսի» նման օպերատիվությունն ու սկզբունքայնությունը տվեց իր արդյունքները․ մեզ հաջողվեց արագ կանգնեցնել վարակի տարածումը․ այն դեպքում, երբ մենք օրական սպասարկում ենք 8000-ից ավելի հյուրի, տուժած քաղաքացիների թիվը չավելացավ։

Մեր ընկերությունն իր նախաձեռնությամբ նաև երրորդ չեզոք լաբորատորիայի է պատվիրել փորձաքննություններ, որոնց պատասխանն էլ կլինի մոտ օրերս։

ՍԱՏՄ-ն նշեց, որ հարուցիչը հայտնաբերվել է հավի և տավարի մսի խճողակներում, բայց դա երկրորդային պատճառ է։ Երեկ նշվեց, որ հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և որոշակի ժամանակ կպահանջի։ Սպասում ենք այս երկու լաբորատորիաների վերջնական արդյունքներին։

-Սալմոնելան հիմնականում փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Ըստ Ձեզ՝ սննդամթերքում սալմոնելան «Բուրգըրի» ռեստորանում է հայտնվե՞լ, թե՞ արդեն հարուցիչով է ձեռք բերվել։

-Հենց այդ հարցն է, որ մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք սպասում ենք այդ պատասխաններին, հույս ունենալով, որ դրանք կօգնեն մեզ պարզել ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև՝ բացահայտել առաջնային խնդրի հայտնվելու պատճառները՝ հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։ Իսկ մինչ դա պարզելը ժամանակավոր փակել ենք «Բուրգերի Անգուս ընդ Մոր» ռեստորանը։

-Օրեր առաջ հայտարարությամբ հանդես էիք եկել, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ, և դիմել էիք ԱՆ պարզաբանումների համար։ Արդյոք ստացե՞լ եք արդեն պարզաբանումներ։

-Որևէ պարզաբանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպությունը  դեռ չի ստացել։  Երեկ մենք ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ ուղարկել ենք երկրորդ հարցումը՝ ակնկալելով այդ հարցերի պատասխանները։

-Արդյոք այս դեպքերից հետո խստացումներ և հավելյալ ստուգումներ են իրականացվում «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ հաստատություններում։

Նախ միանգամից նշենք, որ կազմակերպության որևէ այլ ռեստորանում ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ հանրային սննդի օբյեկտները հստակ պարբերականությամբ ստուգումներ են անցնում ՍԱՏՄ-ի կողմից (մեր կազմակերպությունում վերջին ստուգումները եղել են նախորդ ամսվա ընթացքում) և արվում են համապատասխան եզրակացություններ․ մեր հաստատությունների դեպքում այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Եվ, վերջապես, դարձյալ անդրադառնանք թվերին․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում օրական սպասարկվում են միջինում 8-9 հազար մարդ, և, հաշվի առնելով այն փաստը, որ բացի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից մնացածը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը, և որևէ նոր դեպք չի արձանագրվել, կարծում ենք, կարելի է անել համապատասխան եզրահանգումներ մեր աշխատանքի որակի մասին։

-Ինչպես կազդեն վերջին դեպքերը ընկերության վարկանիշի վրա։

Այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին, մեր ընկերության վարկանիշը երկրորդային է դառնում։ «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի շուկայում է, և սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է։ Մենք մեր  հեղինակությունը վաստակել ենք որակյալ, ազնիվ և արդար աշխատանքով, մեր սկզբունքայնությամբ և նվիրումով։

Հ.Գ Մեր հարցազրույցը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նմուշառված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կուսակցական շահեր այստեղ չկան, որն ինձ համար ամենակարևորն է. Արշակ Զաքարյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն, աղ ու հացով են դիմավորում Բագրագտ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենինՀենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է, հայկական հողեր են հանձնվում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Պատերազմի դուռն իրենք են բացել և դեռ չեն էլ փակել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջԱլիևի հետ Հայաստանը հանձնելու փոխըմբռնում է եղել իշխանության կողմից. Գառնիկ Դանիելյան Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրենԱլեն Սիմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են Կովկասի անվտանգային իրավիճակըԿրեմլի քննադատ Կարա Մուրզան բանտում Պուլիցերյան մրցանակ է ստացելՆիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ ՄանուկյանՊուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչու են Մոսկվայում. ԿրեմլԺողովուրդ ջան, այս շարժումը մաքրության մասին է, երբ ջրերը խմում եք, դատարկ շշերը ոչ մի տեղ չգցեք (տեսանյութ)ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ը կուղղի Ուկրաինային զենք մատակարարելուն. ՇոլցԶոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին (տեսանյութ) Ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինԻրենք պիտի հեռանան մեր շարքերից, ոչ թե՝ ես ու դուք. Թովմաս ուրարակիրՆորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Թոփ 10 օգտակար ապրանքներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ձեր բացօթյա հանգիստը երեխաների հետԿատուն էլ եկավ, արի, թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում. ՍրբազանԱդրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան Կիրանցում շարունակվում են սահմանազատման աշխատանքները (տեսանյութ)Ես մարդկանց վրա չեմ թքել. Սրբազանը՝ Սիմոնյանի հայտարարության մասին (տեսանյութ)Տավուշի առաջնագիծը՝ ամենապինդ և ամենաամուր առաջնագիծը, հանձնվում է թշնամուն. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Պուտինը պաշտոնապես ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՄի հատ հարցրեք, ամբիոնից կարո՞ղ են օպերա երգել, կյանքում լսած կա՞ն․ Սրբազան (տեսանյութ)ՀՀԿ-ն եղել է պայքարի խրամատում, շարունակելու է մնալ պայքարի ամենաթեժ կետերում. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Սա ազգային և նաև համամարդկային պայքար է, մարդը նվաստացած չպիտի ապրի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խոստանում եմ քեզ, Նիկոլ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ (տեսանյութ)Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԱյո, ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել․ Սրբազան (տեսանյութ) Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի միակողմանի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՄոսկվայում գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղացել (լուսանկար, տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր ՂարամյանՀԻՄԱ․ Սրբազանի գլխավորած երթը նոր թափ է ստանումԻմ հայրենիքի համար եմ եկել, Վայոց Ձորից եմ. ո՞ր մատդ կտրես, որ արյուն չգա. քաղաքացի (տեսանյութ) Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում էԱրդար ընտրությունների առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Արթուր ԽաչատրյանԴե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններըԱրարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրըԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ)
Ամենադիտված