Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

«Սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է». Անահիտ Գևորգյանը՝ «Բուրգըրի»-ում սալմոնելա հայտնաբերելու, ԱՆ-ին դիմելու և ընկերության վարկանիշը ընկնելու մասին. ArmDaily.am

Интервью

ՍԱՏՄ-ն երեկ հայտնել էր, որ «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող «Բուրգըրի» ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա, տեսչական մարմինը հայտնել էր 13 հոսպիտալացված քաղաքացիների մասին, ում մոտ ախտորոշվել էր «աղիքային վարակ»։ ArmDaily.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանի հետ։

-ՍԱՏՄ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է սալմոնելա «Բուրգըրի» ռեստորանից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում։ Չնայած լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է, բայց ինչ վարկածներ կան հարուցիչի հայտնվելու հետ կապված, և արդյոք ընկերությունը ներքին կարգով հետազոտություն և ուսումնասիրություն չի իրականացնո՞ւմ։

-Հաճախորդների առողջությունը միշտ առաջնային է եղել մեր ընկերության համար։ Եվ, բնականաբար, մենք էլ մեր անվտանգության բաժնի շնորհիվ իրականացրել էինք մի շարք գործողություններ՝ առաջին քայլով վերհանել էինք տուժած հաճախորդների բոլոր վճարման կտրոններն ու պատվերների պատմությունը, հետևել, թե որ ուտեստներն էին կրկնվող պատվերների մեջ, և, քանի որ կապը կար նաև նրանց հետ, արդեն իսկ մոտավոր գիտեինք, թե որ ուտեստներում էր հարուցիչը և ի սկզբանե բացառեցինք շրջանառությունից հավի միսը։ Երկրորդ քայլով, ավելի ապահով լինելու համար մենք մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս բերեցինք բոլոր այն սննդամթերքները, որոնցից պատկան մարմինների կողմից կատարվել էին նմուշառումներ, ինչի մասին և հայտարարել էինք։ «Երեմյան Փրոջեքթսի» նման օպերատիվությունն ու սկզբունքայնությունը տվեց իր արդյունքները․ մեզ հաջողվեց արագ կանգնեցնել վարակի տարածումը․ այն դեպքում, երբ մենք օրական սպասարկում ենք 8000-ից ավելի հյուրի, տուժած քաղաքացիների թիվը չավելացավ։

Մեր ընկերությունն իր նախաձեռնությամբ նաև երրորդ չեզոք լաբորատորիայի է պատվիրել փորձաքննություններ, որոնց պատասխանն էլ կլինի մոտ օրերս։

ՍԱՏՄ-ն նշեց, որ հարուցիչը հայտնաբերվել է հավի և տավարի մսի խճողակներում, բայց դա երկրորդային պատճառ է։ Երեկ նշվեց, որ հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է և որոշակի ժամանակ կպահանջի։ Սպասում ենք այս երկու լաբորատորիաների վերջնական արդյունքներին։

-Սալմոնելան հիմնականում փոխանցվում է ոչ որակյալ սննդամթերքի միջոցով։ Ըստ Ձեզ՝ սննդամթերքում սալմոնելան «Բուրգըրի» ռեստորանում է հայտնվե՞լ, թե՞ արդեն հարուցիչով է ձեռք բերվել։

-Հենց այդ հարցն է, որ մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք սպասում ենք այդ պատասխաններին, հույս ունենալով, որ դրանք կօգնեն մեզ պարզել ոչ միայն այս կամ այն սննդամթերքում համապատասխան հարուցիչի առկայությունը կամ բացակայությունը, այլև՝ բացահայտել առաջնային խնդրի հայտնվելու պատճառները՝ հնարավոր տարածման ուղիները, ինչպես նաև այլ մթերքներին փոխանցման և փոխկապակցման հավանականությունը։ Իսկ մինչ դա պարզելը ժամանակավոր փակել ենք «Բուրգերի Անգուս ընդ Մոր» ռեստորանը։

-Օրեր առաջ հայտարարությամբ հանդես էիք եկել, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 23-ին և 24-ին հրապարակված հայտարարությունները ոչ միայն չտվեցին ակնկալվող սպառիչ պատասխանները, այլև շատ ու շատ նոր հարցեր առաջ բերեցին այդ արդյունքների արժանահավատության վերաբերյալ, և դիմել էիք ԱՆ պարզաբանումների համար։ Արդյոք ստացե՞լ եք արդեն պարզաբանումներ։

-Որևէ պարզաբանում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպությունը  դեռ չի ստացել։  Երեկ մենք ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ ուղարկել ենք երկրորդ հարցումը՝ ակնկալելով այդ հարցերի պատասխանները։

-Արդյոք այս դեպքերից հետո խստացումներ և հավելյալ ստուգումներ են իրականացվում «Երեմյան Փրոջեքթս»-ի այլ հաստատություններում։

Նախ միանգամից նշենք, որ կազմակերպության որևէ այլ ռեստորանում ոչ մի խնդիր չի եղել։ Բացի այդ հանրային սննդի օբյեկտները հստակ պարբերականությամբ ստուգումներ են անցնում ՍԱՏՄ-ի կողմից (մեր կազմակերպությունում վերջին ստուգումները եղել են նախորդ ամսվա ընթացքում) և արվում են համապատասխան եզրակացություններ․ մեր հաստատությունների դեպքում այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Եվ, վերջապես, դարձյալ անդրադառնանք թվերին․ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում օրական սպասարկվում են միջինում 8-9 հազար մարդ, և, հաշվի առնելով այն փաստը, որ բացի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանից մնացածը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը, և որևէ նոր դեպք չի արձանագրվել, կարծում ենք, կարելի է անել համապատասխան եզրահանգումներ մեր աշխատանքի որակի մասին։

-Ինչպես կազդեն վերջին դեպքերը ընկերության վարկանիշի վրա։

Այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին, մեր ընկերության վարկանիշը երկրորդային է դառնում։ «Երեմյան Փրոջեքթսն» արդեն 15 տարի շուկայում է, և սա մեր գործունեության ամբողջ ընթացքում բացառիկ դեպք է։ Մենք մեր  հեղինակությունը վաստակել ենք որակյալ, ազնիվ և արդար աշխատանքով, մեր սկզբունքայնությամբ և նվիրումով։

Հ.Գ Մեր հարցազրույցը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ նմուշառված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное