Նոր վերելակներում գովազդային պաստառներ փակցնումը կարգելվի. այս տարի կփոխարինվի 426 վերելակ
Society2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ: