Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին 4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել է Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ) Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ) Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ) 

Նոր օդանավ, հինգ նոր ուղղություն. Fly One Armenia ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը

Հասարակություն

Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում օդանավային պարկը կհամալրի նոր օդանավով, որը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Նախատեսվում են  թռիչքներ նաև հինգ նոր ուղղություններով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ հայտնելով սպասվող նորությունների մասին՝ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց՝ նոր օդանավը Airbus A330 դասի է, որն, ի տարբերություն այլ օդանավերի, կարող է երկար թռիչքներ իրականացնել ոչ միայն դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ռուսաստան, այլև Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան, կարող է նաև անդրօվկիանոսյան թռիչքներ իրականացնել:

«252 տեղանոց օդանավ է. տեղերից 222-ն էկոնոմ դասի են, իսկ 30-ը՝ բիզնես դասի: Օդանավը շուտով կհամալրի մեր օդանավային պարկը: Առաջիկայում նման դասի նաև այլ օդանավեր ենք ներգրավվելու, որոնք փոխելու են մեր մատուցած ծառայությունների որակն ու այն այլ մակարդակի են բարձրացնելու»,-նշեց Անանյանն ու հավելեց՝ մարտի վերջին սկսվում է ամառային թռիչքային շրջանը:

Նրա խոսքով՝ հինգ նոր ուղղություն կլինի. Դյուսելդորֆ, Լառնակա, Թեհրան, Սամարա և Նովոսիբիրսկ: 20-ից ավելի կդառնա այն քաղաքների թիվը, որտեղ Fly One Armenia-ն կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Ամռանն ավիաընկերությունը կներկայանա չարտերային լայն ծրագրով: Արամ Անանյանը հիշեցրեց՝ դեպի Եգիպտոս մեկնարկած ուղղություններն են Շարմ Էլ Շեյխն ու Հուրգադան, կմիանան Մարսա Ալամը, Ալբանիան, Բուլղարիան և Հունաստանը, ինչն էլ ենթադրում է օդաչուների վերապատրաստման աշխատանքներ:

Ավիաընկերությունը նոր ուղղություններն ընտրում է ուղևորների շրջանում պահանջարկի ուսումնասիրությունների վրա հենվելով, այնուհետև գործարկում է չվերթները:

Անանյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ոչ միայն կետից կետ (Point to point) ճանապարհորդության համար հարմար երկիր է, այլև տարանցիկ ուղևորափոխադրումների առումով է հետաքրքիր կետ, ու Երևանն ունի բոլոր հնարավորությունները տարանցիկ ափ դառնալու համար:

«Այդ առումով ևս կունենանք նորություններ: Ուշադրության կենտրոնում ենք պահում հնդկական, չինական շուկաները: Բոլոր առումներով մեծացնում ենք մեր ներգրավվածությունը. թե՛ ուղևորների փոխադրում, թե՛ բեռնափոխադրումներ, թե՛ տուրիստական  ուղղությունների առաջարկ շուկային»,-ընդգծեց նա ու հավելեց՝ Fly One Armenia-ն ամենամեծ ավիացիոն հարկատուն է հայկական ավիաընկերությունների մեջ:

Այս պահին այն  ամեն օր չվերթներ է իրականացնում Մոսկվայի երկու օդանավակայաններ՝ Վնուկովո և Դոմոդեդովո, դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ քաղաքներ: Չվերթներ է իրականացնում նաև  դեպի Քիշնև և Թբիլիսի: Եվրոպական ուղղություններով՝ ի լրումն Լիոնի, դեպի Փարիզ և Միլան: Իսկ  մերձավորարևելյան ուղղություններն են Դուբայը, Թել-Ավիվը և Շարմ էլ Շեյխը:

Fly One Armenia ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դիԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըԷս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան խնդիրներ առաջացել. Ավինյան (տեսանյութ)Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ)Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում ինդուստիալ չափերի. Ավինյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը շարժվում է Կիրանց (տեսանյութ)Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ) Թիմակիցները շնորհավորել են Սրբազանի տարեդարձը (տեսանյութ)Հյուսիս-հարավի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԻրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի ՈւՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանում նիստ է անցկացնում«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳ նախարարՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբԻրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվենԻրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԳլխատվեց Իրանը... մեծաթիվ փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էրԻրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասինԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի չեմպիոնն է. պատմության մեջ առաջին թիմը, որը 4-րդ անգամ անընդմեջ նվաճում է տիտղոսըԼույս չի լինի «Ռեալը» 4:4 հաշվով ոչ ոքի խաղաց (տեսանյութ) Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմ Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ ՍարաֆյանԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱՄԷ-ն պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Իրանին Եգիպտոսը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին լուրերի առնչությամբ
Ամենադիտված