Այո, ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել․ Սրբազան (տեսանյութ) Այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի միակողմանի պահանջները. Տիգրան Աբրահամյան ՀԻՄԱ․ Սրբազանի գլխավորած երթը նոր թափ է ստանում Իմ հայրենիքի համար եմ եկել, Վայոց Ձորից եմ. ո՞ր մատդ կտրես, որ արյուն չգա. քաղաքացի (տեսանյութ) Կոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ին ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները 

Արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կսառեցներ ցանկացած բանակցություն, քանի դեռ թշնամու բանտերում տառապում են իր գերիները․ Ավետիք Իշխանյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է հրապարակախոս և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։


-Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում թշնամին անցակետ է տեղադրել, անգամ զննում են մեքենաները։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանն անխոչընդոտ տեղակայվել։


-Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետի տեղադրումն ուղիղ կապված է Հայաստանի կողմից պաշտոնապես, նկատի ունեմ վարչապետ կոչեցյալին, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հետ։ Իհարկե, բոլորը խոսում են չարաբաստիկ  2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտելու մասին՝ նաև մեղադրելով Ռուսաստանին, որ չի դիմում ուժային քայլերի։ Նախ, հիշենք, որ նույն նոյեմբերի 9-ի համաձայնագիրը բազմիցս խախտվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից։ Ադրբեջանը չի վերադարձրել գերիներին, շարունակ խախտում է հրադադարը, գրավում բուն Հայաստանի տարածքները։ Հայաստանն էլ իր կողմից է խախտել համաձայնագիրը՝ թշնամուն հանձնելով Գորիս-Կապան ճանապարհը, ապա Բերձորն  ու Աղավնոն։ Փաստորեն, երկու կողմի խախտումներն էլ  եղել են և են հօգուտ Ադրբեջանի, ի վնաս հայկական կողմի։ Արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կսառեցներ ցանկացած բանակցություն, քանի դեռ թշնամու բանտերում տառապում են իր գերիները։ Բայց Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, թութակի պես կրկնելով իրենց տիրոջ խոսքերը, ողջ պատասխանատվությունը գցում են ռուս խաղաղապահների վրա։ Նույնիսկ, ծագումով արցախցի, այսպես կոչված՝ անվտագության խորհրդի քարտուղարը, համարում է, որ, ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, Բերձորի միջանցքը պատկանում է Ռուսաստանին։ Ի՞նչ ասես․․․․ Այսինքն, Բերձորի շրջանը նունն է, ինչպես օրինակ Բրյանսկի մարզը։ Սա տգիտությու՞ն է, թե չգիտեմ՝ ինչ։ Նրան հիշեցնենք, որ ի տարբերություն իրեն՝ Ադրբեջանը, որը համարում է Բերձորը, նաև Արցախն իր տարածքը, երբեք կամովին իր հողերն այլ երկրի չէր նվիրի։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների պահվածքին և գործողություններին։ Պետք է հաշվի առնել, որ ռուս խաղաղապահների զորախումբը և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան տարբեր գործառույթներ ունեն։ Եթե 102-րդ ռազմաբազան մեր դաշնակից Ռուսաստանի զորախումբն է, ապա Արցախում տեղակայված ռուսական զորախմբի գործառույթներն այլ են, այն պետք է պահպանի չեզոքություն կողմերի միջև՝ փորձելով  ապահովել երկու հակամարտող կողմերի միջև հրադադարը։ Այո՛, փորձելով, քանի որ, եթե դիմի զենքի , ապա տվյալ պարագայում Ադրբեջանը նրան կմեղադրի կողմնակալության մեջ և կպահանջի հեռանալ։ Եվ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից՝ Ադրբեջանը դիմում է սադրանքների։ Ինքս տպավորություն ունեմ, որ, կարծես, համաձայնեցված դրան են ձգտում  և՛ Հայաստանը,  և Ադրբեջանը, որը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու համար։
Հիշեցնեմ նաև, որ դեռևս չկա որևէ օրինակ, որ խաղաղապահները, ինչպիսին էլ նրանք լինեն, լիարժեք կատարեն իրենց խաղաղապահպան առաքելությունը։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ ՄԱԿ-ի խաղաղապահների արդյունավետությունը ընդամենը 20% է։ Այսպիսով, կրկնեմ՝ այդ անցակետի տեղադրման պատասխանատուներին պետք է փնտրել Երևանի կառավարության շենքում։

 -Որքանո՞վ կարող է սա կապ ունենալ այս օրերին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային նոր փուլի հետ։ 

-Միայն անցակետի տեղակայման արձանագրումը բավական էր,  որպեսզի հայկական կողմը բոյկոտեր վաշինգտոնյան հանդիպումը, եթե, իհարկե, նրա մեջ խոսեր ազգային արժանապատվության զգացումը։ Հիշենք, թե ինչպես հայկական կողմը «հերոսաբար» բոյկոտեց նմանատիպ հանդիպումը Մոսկվայում։ Սա ցույց է տալիս, որ հայկական կողմի համար ոչ թե գործում է ազգային, պետական շահը, այլ նախապես ունեցած հանձնողական պայմանավորվածությունները։ Ինձ թվում է, որ Վաշինգտոնում արձանագրելու են արդեն եղած իրավիճակը և պայմանավորվելու են հայկական կողմի լրացուցիչ զիջումների շուրջ։  Եվ այս կապիտուլյացիոն ճանապարհային քարտեզը ներկայացվելու է որպես խաղաղության փաստաթուղթ։


-Արցախում կազմակերպվել է Ոչ Արցախի էթնիկ զտմանը արշավ։ Որքանո՞վ այն կարող է իր նպատակին ծառայել։


-Անկեղծ ասած, պատասխան դժվարանում եմ գտնել։Սա ի՞նչ է, աղերսանք  առ , այսպես կոչված,  միջազգային հանրությու՞ն։ Լավ ,այսքան ժամանակ  չե՞ն հասկացել, որ միջազգային հանրություն, որպես այդպիսի կուռ կառույց գոյություն չունի, որ ամեն խաղացող գործում է իր երկրի շահերից ելնելով և որ նրանք բոլորը, ներեցեք՝ թքած ունեն , թե այս կամ այն ժողովուրդն ինչ տառապանքների մեջ է։ Բացի խոր մտահոգություններից և լավագույն դեպքում՝ խիստ դատապարտումից բացի, այդ միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկի, իսկ այս նախաձեռնությունը բոլորի քմծիծաղին կարժանանա։ Զարմանալիորեն, այդ նախաձեռնությանը միացել է նաև, Արցախի ձախողված նախագահը։ Փոխանակ իր հայրենակիցների ոգին բարձրացնելու և այո՛ զինվելու և ողջ Արցախ աշխարհը դարձնելու ազգ-բանակ-անառիկ ամրոց, նա թախանձագին դիմում է աշխարհի  «արդարներին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խոստանում եմ քեզ, Նիկոլ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմ (տեսանյութ)Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԱյո, ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել․ Սրբազան (տեսանյութ) Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի միակողմանի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՄոսկվայում գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղացել (լուսանկար, տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր ՂարամյանՀԻՄԱ․ Սրբազանի գլխավորած երթը նոր թափ է ստանումԻմ հայրենիքի համար եմ եկել, Վայոց Ձորից եմ. ո՞ր մատդ կտրես, որ արյուն չգա. քաղաքացի (տեսանյութ) Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում էԱրդար ընտրությունների առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար. Արթուր ԽաչատրյանԴե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններըԱրարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրըԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին և ՀՀ-ն դարձնել ծայրագավառ Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-նՔՊ-ական պատգամավորները Կիրանցի վերաբերյալ հարցերից նյարդայնանում են (տեսանյութ) ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Դատախազը հերքեց Փաշինյանի պնդումները, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անելԱդրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴուբայի միջազգային մրցաշարում Շանթ Հարությունյանն առաջատարներին զիջում է կես միավորովՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Մեր պայքարաաղոթքը պարտվելու ելք չունի, որովհետև մեր պահանջը և մարդկային է, և ազգային. Դավիթ ԱմալյանՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Թանկարժեք մետաղների գներն աճել ենՄեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերըԲազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցումԲագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. ԴանիելյանՀրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմինՄայիսի 7-ի աստղագուշակԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՉնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց վարչական շրջանում (տեսանյութ)«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Ամենադիտված