Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Աստղագուշակ մայիսի 20-ի համար 

«FlyOne Armenia»-ի ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և Դուբայ թռել արդեն որպես «Mongolian airways». «Հետք»

Հասարակություն

Hetq.am-ը գրում է. «Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին: 

Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։

Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։

«Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմում է Շուշաննան։

Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։

Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։

Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։

«Հետքը» դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։

Ավիաընկերության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։

FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կանգնել եք, էս ճանապարհը փակել եք, որ ի՞նչ. Ավետիք Չալաբյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Ձեր սրտերում դաջված են՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան. տավուշեցին՝ ոստիկաններին (տեսանյութ) Լարված իրավիճակ. «Ես պատգամավոր եմ, պարտավոր եք ինձ ասել՝ ինչի եք ստեղ պատ կազմել» (տեսանյութ)Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Մեծ ցավով ենք ընդունել Ռայիսիի, Աբդոլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը․ Սուրեն ՊապիկյանԻրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանԲագրատ Սրբազանը ջուր է տալիս այսօր նվեր ստացած շանը (տեսանյութ)Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլինՍա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԽորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Վազգեն ՄանուկյանՀամոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, մենք կիսում ենք ձեր վիշտը. Ալեն ՍիմոնյանՄեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»․«Հինգ իրավապաշտպաններ»Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին. ՀՀ նախագահԻրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Սուրեն ՊետրոսյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին. անունը կնքեց` Ոսկի (տեսանյութ)Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ (տեսանյութ)Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան ԱբրահամյանԵրևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումըՋուր չի լինիԱբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի
Ամենադիտված