Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

«Նիկոլ Փաշինյանի «պատմական» առաքելությունն ավարտված է, ու նա պետք է հեռանա»․ Կարապետյան․ Առավոտ

Political

«Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը:

-Ինչի՞ հետեւանք էին, Ձեր կարծիքով, Արցախում տեղի ունեցած վերադասավորումները, եւ ի՞նչ սպասելիքներ են դրանք ձեւավորում, նաեւ ի՞նչ մտավախություններ են առաջ բերում. մասնավորաբար, ներքաղաքական անկայունության հնարավորություն կա, ինչն Ադրբեջանը կարող է օգտագործել ու ռազմական ճանապարհով հարցի վերջնական լուծման գնալ:

-Արցախում տեղի ունեցած վերադասավորումները սպասված էին, այն պայմանավորված էր հիմնականում այն հանգամանքով, որ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը չէր սպասարկում Արցախի շահը, նա իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից շատ ուղիղ կախման մեջ էր ՀՀ իշխանություններից, ինչն առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։

Կարելի է վստահաբար ասել, որ նա Արցախում փորձում էր իրականացնել այն քաղաքականությունը, որը նրան թելադրում էր պաշտոնական Երեւանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը չի նպաստում Արցախի շահերին ճիշտ այնպես, ինչպես չի նպաստում նաեւ Հայաստանի շահերին։

Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ Արցախի հնարավոր ներքաղաքական անկայունությունը կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի համար, որպեսզի նա դիմի Արցախի հանդեպ նոր ագրեսիայի։

Նախ, Արցախում ավելի շատ միտում կա ներքաղաքական իրավիճակի հարթեցման, երկրորդը՝ Ադրբեջանն այս պահին կարիք չունի սպասելու առիթների, որպեսզի դիմի ագրեսիայի։

Հայաստանի իշխանությունների ապաշնորհությունն ու քաղաքական սնանկությունը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի շարունակությունը լինելու հանգամանքն Ադրբեջանին ազատել են որեւէ առիթի սպասելու անհրաժեշտությունից։

Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես ազատորեն էլ գործում է՝ չհանդիպելով որեւէ դիմադրության։ Ամբողջական շրջափակման մեջ վերցնելով Արցախը, նա շատ հանգիստ Լաչինի ապօրինի անցակետից գողանում է մարդկանց ու դատում իր համար հաճելի ցանկացած որեւէ հոդվածով։ Նույն բանն Ադրբեջանն անում է նաեւ Հայաստանի տարածքում, երբ առեւանգում է դիրքեր սնունդ տանող զինծառայողներին ու դատում, որպես դիվերսանտների։ Հետեւաբար, չհանդիպելով որեւէ դիմադրության, կորչում է ինչ-որ առիթի սպասելու իմաստը։

Ըստ այդմ, Ադրբեջանին զսպող հանգամանք կարող է հանդիսանալ միայն հաստատակամ, վճռական, իր շահերի համար հետեւողականորեն պայքարող իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Արցախում արդեն այդ հնարավորությունն ուրվագծվում է, Արայիկ Հարությունյանի հեռանալը կարող է նպաստել ոչ թե քաղաքական անկայունության առաջացմանը, այլ նշվածս որակները կրող իշխանությունների ձեւավորմանը։

-Ի դեպ, ՀՀ-ի հետ սահմանին արդեն մի քանի օր է՝ զինտեխնիկայի հսկայածավալ կուտակումներ են, անգամ ՀՀ իշխանավորներն են դրա ահազանգը հնչեցնում՝ տարբեր դեսպանների հետ հանդիպումներում. տրամաբանական համարո՞ւմ եք այս փուլում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ, թե՞ այդ կուտակումներն, այսպես ասած, ուժի ցուցադրության եւ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են:

-Հայաստանի սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումները կարող են ե՛ւ ուժի ցուցադրության ու Հայաստանի իշխանությունների վրա ճնշման փորձ լինել, ե՛ւ կարող են նոր պատերազմի նախապատրաստական աշխատանքներ լինել։ Երկուսի հավանականությունն էլ շատ բարձր է։ Դրան գումարենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ամենօրյա ֆոն են ստեղծում նոր պատերազմի համար, քանի որ նրանց լրահոսն ամբողջովին հեղեղված են լուրերով, իբր հայկական զինուժը օրական մի քանի անգամ կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ Նախիջեւանի հատվածում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպես կոչված ադրբեջանական դիրքերի մի ստվար մասը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ այս պահին կարեւորենք այդ կեղծ լուրերի շրջանառության իմաստը։ Դրանք սոսկ լրահոս ապահովելու համար չեն արվում, այլ հող են նախապատրաստում ռազմական գործողությունների համար։

Այնպես որ, նոր պատերազմի հնարավորությունը չափազանց բարձր է։ Սակայն կա մի հանգամանք եւս, երեկ Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը։

Հավելենք նաեւ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սադրիչ գործելակերպ է ընտրել տարածաշրջանում։ Եթե դրան էլ գումարենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի կողմից կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, մյուս կողմից էլ նշեց, որ իրավիճակը սրվում է, քանի որ Ադրբեջանը զորքեր է կուտակում սահմանին, ապա պատերազմի հավանականությունը գրեթե քառապատկվում է։ Բայց կարող է լրիվ այլ սցենար զարգանալ, Ադրբեջանն իր կուտակումները հասցնի պիկին ու Հայաստանից հերթական անգամ պոկի մեզ համար ցավոտ զիջումներ, բնականաբար՝ տարածքների տեսքով։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տարածքներ զիջելու մոլուցքը՝ այս տարբերակը նույնպես չի բացառվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular