Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

«Նիկոլ Փաշինյանի «պատմական» առաքելությունն ավարտված է, ու նա պետք է հեռանա»․ Կարապետյան․ Առավոտ

Քաղաքական

«Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական, հասարակական գործիչ Կարեն Կարապետյանը:

-Ինչի՞ հետեւանք էին, Ձեր կարծիքով, Արցախում տեղի ունեցած վերադասավորումները, եւ ի՞նչ սպասելիքներ են դրանք ձեւավորում, նաեւ ի՞նչ մտավախություններ են առաջ բերում. մասնավորաբար, ներքաղաքական անկայունության հնարավորություն կա, ինչն Ադրբեջանը կարող է օգտագործել ու ռազմական ճանապարհով հարցի վերջնական լուծման գնալ:

-Արցախում տեղի ունեցած վերադասավորումները սպասված էին, այն պայմանավորված էր հիմնականում այն հանգամանքով, որ Արցախի արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը չէր սպասարկում Արցախի շահը, նա իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից շատ ուղիղ կախման մեջ էր ՀՀ իշխանություններից, ինչն առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո։

Կարելի է վստահաբար ասել, որ նա Արցախում փորձում էր իրականացնել այն քաղաքականությունը, որը նրան թելադրում էր պաշտոնական Երեւանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը չի նպաստում Արցախի շահերին ճիշտ այնպես, ինչպես չի նպաստում նաեւ Հայաստանի շահերին։

Ես չեմ կիսում այն մտավախությունը, որ Արցախի հնարավոր ներքաղաքական անկայունությունը կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի համար, որպեսզի նա դիմի Արցախի հանդեպ նոր ագրեսիայի։

Նախ, Արցախում ավելի շատ միտում կա ներքաղաքական իրավիճակի հարթեցման, երկրորդը՝ Ադրբեջանն այս պահին կարիք չունի սպասելու առիթների, որպեսզի դիմի ագրեսիայի։

Հայաստանի իշխանությունների ապաշնորհությունն ու քաղաքական սնանկությունը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախում Նիկոլ Փաշինյանի շարունակությունը լինելու հանգամանքն Ադրբեջանին ազատել են որեւէ առիթի սպասելու անհրաժեշտությունից։

Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես ազատորեն էլ գործում է՝ չհանդիպելով որեւէ դիմադրության։ Ամբողջական շրջափակման մեջ վերցնելով Արցախը, նա շատ հանգիստ Լաչինի ապօրինի անցակետից գողանում է մարդկանց ու դատում իր համար հաճելի ցանկացած որեւէ հոդվածով։ Նույն բանն Ադրբեջանն անում է նաեւ Հայաստանի տարածքում, երբ առեւանգում է դիրքեր սնունդ տանող զինծառայողներին ու դատում, որպես դիվերսանտների։ Հետեւաբար, չհանդիպելով որեւէ դիմադրության, կորչում է ինչ-որ առիթի սպասելու իմաստը։

Ըստ այդմ, Ադրբեջանին զսպող հանգամանք կարող է հանդիսանալ միայն հաստատակամ, վճռական, իր շահերի համար հետեւողականորեն պայքարող իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Արցախում արդեն այդ հնարավորությունն ուրվագծվում է, Արայիկ Հարությունյանի հեռանալը կարող է նպաստել ոչ թե քաղաքական անկայունության առաջացմանը, այլ նշվածս որակները կրող իշխանությունների ձեւավորմանը։

-Ի դեպ, ՀՀ-ի հետ սահմանին արդեն մի քանի օր է՝ զինտեխնիկայի հսկայածավալ կուտակումներ են, անգամ ՀՀ իշխանավորներն են դրա ահազանգը հնչեցնում՝ տարբեր դեսպանների հետ հանդիպումներում. տրամաբանական համարո՞ւմ եք այս փուլում Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան ՀՀ-ի դեմ, թե՞ այդ կուտակումներն, այսպես ասած, ուժի ցուցադրության եւ վախի մթնոլորտ ձեւավորելու համար են:

-Հայաստանի սահմաններին ադրբեջանական զինտեխնիկայի կուտակումները կարող են ե՛ւ ուժի ցուցադրության ու Հայաստանի իշխանությունների վրա ճնշման փորձ լինել, ե՛ւ կարող են նոր պատերազմի նախապատրաստական աշխատանքներ լինել։ Երկուսի հավանականությունն էլ շատ բարձր է։ Դրան գումարենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ամենօրյա ֆոն են ստեղծում նոր պատերազմի համար, քանի որ նրանց լրահոսն ամբողջովին հեղեղված են լուրերով, իբր հայկական զինուժը օրական մի քանի անգամ կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այդ թվում նաեւ՝ Նախիջեւանի հատվածում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այսպես կոչված ադրբեջանական դիրքերի մի ստվար մասը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ այս պահին կարեւորենք այդ կեղծ լուրերի շրջանառության իմաստը։ Դրանք սոսկ լրահոս ապահովելու համար չեն արվում, այլ հող են նախապատրաստում ռազմական գործողությունների համար։

Այնպես որ, նոր պատերազմի հնարավորությունը չափազանց բարձր է։ Սակայն կա մի հանգամանք եւս, երեկ Ալիեւի օգնականը՝ Հաջիեւը, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ 70 տոկոսը գոհացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Այսինքն, մնում է 30 տոկոսը։ Սակայն մենք իրականում չգիտենք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 30 տոկոսը, գուցե այդ 30 տոկոսն է հենց մեխը ու գուցե այդ 30 տոկոսի կարեւորությունը շատ ավելի մեծ է, քան ամբողջ չակերտավոր համաձայնեցված 70 տոկոսինը։

Հավելենք նաեւ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը սադրիչ գործելակերպ է ընտրել տարածաշրջանում։ Եթե դրան էլ գումարենք, որ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի կողմից կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, մյուս կողմից էլ նշեց, որ իրավիճակը սրվում է, քանի որ Ադրբեջանը զորքեր է կուտակում սահմանին, ապա պատերազմի հավանականությունը գրեթե քառապատկվում է։ Բայց կարող է լրիվ այլ սցենար զարգանալ, Ադրբեջանն իր կուտակումները հասցնի պիկին ու Հայաստանից հերթական անգամ պոկի մեզ համար ցավոտ զիջումներ, բնականաբար՝ տարածքների տեսքով։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տարածքներ զիջելու մոլուցքը՝ այս տարբերակը նույնպես չի բացառվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բարսան կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ
Ամենադիտված