Դերասան Մարկ Ռուֆալոն արձագանքել է Քարդաշյանի՝ Արցախին օգնելու կոչին
BlogosphereԱմերիկացի դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Արցախին օգնելու կոչին։
«Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», - X հարթակի իր միկրոբլոգում գրել է Ռուֆալոն՝ կիսվելով Քիմ Քարդաշյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով, որում նա խնդրում է «կանգնեցնել հայոց ևս մեկ ցեղասպանություն:
«Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ Ժամանակն է՝ ԱՄՆ-ն ու աշխարհը քայլեր ձեռնարկեն հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- ավելի վաղ գրել էր Քարդաշյանը։