Գերմանիայի ԱԳՆ-ն «կտրականապես խորհուրդ չի տալիս» մեկնել Ռուսաստան
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն այժմ «կտրականապես» խորհուրդ չի տալիս մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ «Փոփոխությունը կատարվել է «իրավիճակի շարունակական վատթարացման» և «կամայական ձերբակալությունների թվի աճի պատճառով»,- հայտնել են գերատեսչությունից, գրում է DW-ն։
Գերմանիայի ԱԳՆ-ի նորացված առաջարկություններում ընդգծվում է, որ կա կամայական ձերբակալությունների վտանգ ինչպես Գերմանիայի քաղաքացիների, այնպես էլ երկքաղաքացիություն ունեցող անձանց համար։ «Երկքաղաքացիություն ունեցող Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանի իշխանությունները իրենց համարում են բացառապես Ռուսաստանի քաղաքացիներ։ Դա վերաբերում է նաև ՌԴ զինված ուժեր հնարավոր զորակոչի դեպքերին։ Դեսպանատունը չի կարող նրանց հյուպատոսական պաշտպանություն տրամադրել»,-նշվում է Գերմանիայի ԱԳՆ կայքում։
Բացի այդ, Ռուսաստանում պոտենցիալ հանրահավաքներն ու գործողությունները ուղեկցվում են «անվտանգության ուժերի բռնությամբ», հիշեցնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներին սպառնացող հնարավոր սպառնալիքների ցանկին ԱԳՆ-ն ավելացրել է թմրանյութեր պահելն ու ներմուծելը՝ նույնիսկ փոքր քանակությամբ, ինռը կարող է հանգեցնել երկարաժամկետ ազատազրկման։ «Թմրամիջոցներ են համարվում նաև կանեփ պարունակող օրինական ապրանքները, ինչպիսիք են ծամոնը, դեղամիջոցները կամ կոսմետիկան», - ընդգծվում է թարմացված ամփոփագրում։