«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) 

Աշխարհը զգալիորեն հետ է ընկել 2030-ի օրակարգի իրականացումից. Կոստանյանի ելույթը ՄԱԿ-ում

Արտաքին Քաղաքական

Մարտի 13-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովի բարձրաստիճան հատվածի շրջանակներում հանդես գալ ազգային ելույթով։

Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ձեռքբերումներին և առկա խնդիրներին:

Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը հստակ վկայում է, որ աշխարհը զգալիորեն հետ է ընկել 2030 թվականի օրակարգի իրականացումից՝ հետևում թողնելով աշխարհի կեսից ավելիին: Կայուն զարգացման նպատակների իրականացումը բախվում է աննախադեպ մարտահրավերների՝ սկսած կլիմայի փոփոխությունից և աղքատությունից, մինչև  հակամարտություններ  և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

Կարևոր է վերանայել  ռազմավարությունները, խթանել գլոբալ գործընկերությունը ու գործողությունները՝ արագացնելու  Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջընթացը: Հետևաբար, Հայաստանն աջակցում է Գլխավոր քարտուղարի «Մեր ընդհանուր օրակարգին» և նրա փոխակերպող գործողությունները, որոնք ուղղված են ապահովելու ՄԱԿ-ի համակարգի՝  խաղաղության, կայուն զարգացման և բոլոր ժողովուրդների համար մարդու իրավունքների պաշտպանության մանդատի իրագործումը:

Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին և դրանց ազգայնացմանը, խարսխված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր ստեղծելու մեր վճռականության վրա:

Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ ներառական և որակյալ կրթություն, հասանելի առողջապահական համակարգ և հուսալի սոցիալական պաշտպանության ծառայություններ ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարության հասնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Արդյունավետ կառավարման և թափանցիկության խթանումը, հաշվետու պետական ինստիտուտների կառուցումը և կոռուպցիայի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը  մեր Կառավարության առաջնահերթություններից են:

Այս բարեփոխումների շնորհիվ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը պահպանել է երկնիշ աճի տեմպերը՝ բարձրացնելով տասնյակ հազարավոր մարդկանց աղքատության շեմից և պահպանելով ֆինանսական կայունություն ու տնտեսական ամուր հեռանկարներ: Այս բարեփոխումների շնորհիվ մենք կարողացել ենք հասցեագրելանցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 108.000 հայերի կարճաժամկետ կարիքները:

Հայաստանը հավատացած է, որ խաղաղությունն ու անվտանգությունը կայուն զարգացման կարևոր նախադրյալներ են: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ  գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը:

Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համակողմանիության, ներառականության, ոչ խտրական օգտագործման և տարածաշրջանում բոլորի համար բարգավաճում ապահովելու տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Այն նպատակ ունի կապել արևելքը արևմուտքին և հյուսիսը հարավին՝ պայմաններ ստեղծելով մեր տարածաշրջանի զգալի ներուժի իրացման  համար։

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում՝ ներկա և ապագա սերունդների համար ավելի ապահով, անվտանգ և լավ աշխարհ ունենալու համար:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված