«Մարտական եղբայրության» անդամները կապ չունեն Նորքում տեղի ունեցած պայթյունի հետ․ Դավիթ Սանասարյան
ԲլոգոսֆերաՊՎԾ նախկին պետ, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարտական Եղբայրության անդամները կապ չունեն Նորքում տեղի ունեցած պայթյունի հետ, իսկ այն լրատվականները, քարոզչամիջոցները, որոնք առանց համոզվելու տարածում ու կապում են Մարտական Եղբայրության հետ, պարտավոր են ներողություն խնդրել։
Ախր դուք գոնե տեղյա՞կ եք, թե ովքեր են Եղբայրության անդամները, գոնե գիտե՞ք, թե ինչ ճանապարհ են անցել, ինչպես են իրենց կյանքը դրել ու դնում հայրենիքի հողի ու գաղափարի համար։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ, որպեսզի այս կեղծիքը չհասցնի բույն դնել շատերի ենթագիտակցության մեջ»։