London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Political

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։ 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։

«Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ: Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են՝ նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար, քանի որ ես համոզված եմ՝ գիտությունը կարող է լինել ցանկացած խնդրի, խոչընդոտի և  հակամարտության հաղթահարման, ինչպես նաև զարգացման նոր հեռանկարների բացահայտման, քաղաքակրթական համերաշխության ապահովման  երաշխավորված բանալին»,-նշել է ՀՀ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ գիտաժողովը լիարժեքորեն ծառայելու է մեր և տարածաշրջանի երկրների պատմության, մշակութային ու քաղաքակրթական ժառանգության խրթին էջերի գիտական հետազոտության ու ուսումնասիրության միջոցով մեր ներկայի, առօրյայի, աշխարհաքաղաքական իրողություններն առավել սթափ ընկալելու և գնահատելու կարևոր գործին:

«Լիահույս եմ նաև, որ գիտաժողովի ընթացքում կլինեն ծրագրային և բովանդակային զեկուցումներ, որոնք առնվազն հնարավորություն կտան առավել բազմակողմանի դիտարկել մեր պատմության և մշակույթի աղերսներն ինչպես մեր հարևանների, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետ»,-եզրափակել է իր ուղերձը ՀՀ նախագահը:

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ այսօր տարբեր մակարդակներում ամենից շատ խոսվում է աշխարհաքաղաքական թեմաներից և մենք ոչ միայն ականատեսն ենք գլոբալ լրջագույն փոփոխությունների, այլև շատ հարցերում զգում ենք դրանց ուղիղ ազդեցությունը։

«Պատմության մեջ մեծ փոփոխությունները մշտապես ստեղծել են ինչպես մեծ ռիսկեր, այնպես էլ մեծ հնարավորություններ, հետևաբար ընթացող փոխակերպումները խորքային կերպով իմաստավորման և վերլուծությունների կարիք ունեն։ Ողջունելի է, որ հենց աշխարհաքաղաքական բաղադրիչն է այս գիտաժողովի առանցքային ուղղություններից մեկը։ Սա պետք է կարևոր ուղերձ լինի, որ, չնայած մեզ բաժին հասած մեծ արհավիրքներին, մենք չենք վհատվում, այլ վճռականորեն պատրաստ ենք լուծելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Աշխարհաքաղաքական վերափոխումներով ստեղծված հնարավորությունները, մեր աշխարհագրական դիրքը՝ չնայած բոլոր սահմանափակումներին, մեր պատմական ու քաղաքակրթական հետքն ու ժառանգությունը թույլ են տալիս գրագետ և համակարգային մոտեցման պարագայում շահեկանորեն դիրքավորել Հայաստանը՝ որպես քաղաքակրթական, առևտրատնտեսական, լոգիստիկ և էներգետիկ հանգույց Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև՝ վերածելով Հայաստանը տարածաշրջանային կարևոր խաղացողի, ամրապնդելով մեր սուբյեկտայնությունը և տարբեր շահերը հմուտ հավասարակշռելու պարագայում՝ ապահովելու մեր պետության սահուն ու բարգավաճ ընթացքը»,-ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով ՝ աշխարհաքաղաքական դիրքավորումից անդին մենք լրջագույն և բարդագույն անելիքներ ունենք նաև Հայաստանի քաղաքակրթական դերը և դիրքավորումը վերագտնելու, ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

«Մենք կարիք ունենք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհն իր բոլոր դրական ու բացասական կողմերով, ճանաչելու, արժևորելու և փայփայելու մեր մշակութային ժառանգությունը, այդ կուտակած հարստության հիմքի վրա զարգացնելու և հանրահռչակելու մեր մշակույթը, որպես ազգ՝ նորից քաղաքակրթական արժեքներ արարելու՝ ամրագրելով Հայաստանի տեղը համաշխարհային քաղաքակրթական քարտեզի վրա։ Գաղտնիք չէ, որ մեր մշակույթին և պատմությանը բավարար կերպով հաղորդակցված և դրանք իմաստավորած չլինելու արդյունքում է նաև, որ մեր հաշվին, մեր մշակույթի ու թողած ժառանգության հաշվին այլոք կառուցում ու զարգացնում են իրենց սեփական ինքնությունը, կեղծելով մեր պատմությունն ու հետքերը՝ փորձում են կերտել իրենց սեփական պատմությունը։ Սա պետք է դիտարկել տարբեր ուղղություններով մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի խորապատկերին»,-նշեց Աբրահամյանը։

Վարչապետի օգնականի դիտարկմամբ՝ մեր դեմ տարվող ապատեղեկատվական, ինչպես նաև պատմության ու մշակույթի զեղծարարության արշավները կլինեն արդյունավետ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքներս ներսից չենք բարձրացրել մեր դիմակայունության մակարդակը, իսկ դա, Աբրահամյանի հավաստմամբ, հեշտ գործ չէ։

«Մեր գերնպատակներին հասնելը խորքային ու համակարգային վերափոխումներ է ենթադրում։ Համակարգելով մեր երկրի հիմնական, ռազմավարական օրակարգ հանդիսացող ՀՀ վերափոխման ռազմավարության շուրջ տարվող աշխատանքները՝ ամեն օր առնչվում եմ այս խնդիրների ու դրանց լուծման բարդությունների հետ և կարող եմ ասել, որ կան հարցեր, որոնք պետք է բացառեն մեր մեջ որևէ բաժանարար գծերի առկայությունը։ Մենք պետք է լինենք միահամուռ և օգտագործենք մեր ողջ ներուժը։ Տարբեր մակարդակներում համահայկական համախմբվածության, մտքի ու ներուժի լրջագույն մոբիլիզացիայի կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ Հայաստան ենք ուզում կերտել, ինչ ուղղությամբ շարժվել և ինչ խնդիրներ լուծել։ Որքան բարդ են ժամանակները, այնքան ավելի մեծ է համախմբվածության անհրաժեշտությունը»,- ասաց Աբրահամյանը։   

Նրա կարծիքով՝ մենք պետք է ստեղծենք բոլոր կարևոր հարցերում գիտական ներուժի ինստիտուցիոնալ ներգրավման արդյունավետ կառուցակարգեր ու սովորենք այն ճիշտ օգտագործել։ Աբրահամյանի համոզմամբ՝ լրջագույն  ուժ է ներկայացում նաև հայկական սփյուռքն ընդգրկուն կոնսոլիդացիայի համատեքստում, ուստի ՀՀ-ն պետք է համահայկականության առանցքի ձևավորման իր կարևոր առաքելությունն ունենա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ իր խոսքում նշեց, որ հարյուրամյակներ շարունակ Հայաստանը մշակութային, տնտեսական, քաղաքական սերտ հարաբերություններ է ունեցել թե՛ տարածաշրջանի, թե՛ համաշխարհային պետությունների ու ժողովուրդների հետ։

«Անգամ պետականության բացակայության պայմաններում հայ ժողովուրդը կարողացել է թեկուզ ոչ մեծ, բայց իր ուրույն հետքն ունենալ համաշխարհային քաղաքակրթությունների և մշակույթների ներկապնակում։ Մշակութային խաչմերուկի և համաշխարհային քաղաքակրթությանն ինտեգրվելու գաղափարը միայն պատմական անցյալին չի վերաբերում։ Այսօր ևս ՀՀ-ն կարևորում է տարածաշրջանային ու համաշխարհային պետությունների հետ ազատ, անխոչընդոտ հարաբերությունները, ինչն արտահայտվում է անկախ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությամբ։ Որքան էլ բարդ ու անկանխատեսելի լինի մեր դժվարին իրականությունը, Հայաստանը ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ։ Ավելին, մեր երկիրը պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել՝ համաշխարհային քաղաքակրթություններին միանալու, սեփական արժեքները փոխանցելու և նոր գաղափարներ յուրացնելու հարցում։ ՀՀ կառավարությունն արդեն տևական ժամանակ է, ինչ առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է բացել մեր տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները, նպաստավոր պայմաններ ստեղծել բոլոր երկրների տարանցիկ առևտրի ու ենթակառուցվածքների անխափան գործունեության համար»,-ասաց Ծառուկյանը:

Նա շեշտեց, որ այդ նախաձեռնությունը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նախագծի անունը նույնպես խորհրդանշական է, քանի որ հայկական կողմի համոզմամբ՝ միայն խաղաղ գործակցության պայմաններում է հնարավոր զարգացնել տնտեսությունը, մշակույթը, գիտությունը և հասնել մարդկանց իրական բարեկեցության։ Այնուհետև ցուցադրվեց տեսահոլովակ, որն ավելի ընկալելի ու հասկանալի է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամբողջ փիլիսոփայությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular