Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ) «Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղ Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան 

Մի քանի սերունդների ապրած կյանքը մի նախադասությամբ ոչնչացնում եք․ Հրանուշ Խառատյանը՝ Քոչարյանին

Բլոգոսֆերա
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ:  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
 
«Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասե»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
 
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք: Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով: Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր՝ այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա~ն կոտորածներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել» : Այսինքն արդարացել էր՝ "այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք": Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ջեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են ՛՛մահվան ճամբար՛՛ և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ պառկել՝ հանգստանալու, ուժեր հավաքելու: Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Ինկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի: Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»:
Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»,– գրել է Խառատյանը:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
Ամենադիտված