Պրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ) ՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե» ՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքում Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում 

ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերի

Վերլուծական

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով վերադարձնել Ադրբեջանին, որի պատվիրակության լիազորությունները դադարեցվել էին մեկ տարով: ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով հեռացվեց եվրոպական կառույցից: Այս որոշումն ընդունվել էր ձայների 76 կողմ, 10 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Որոշմանը դեմ էին Թուրքիայի պատվիրակության 9 անդամներն ու Ալբանիայից մեկ պատգամավոր: ԵԽԽՎ-ն այդ կերպ պատժել էր Ադրբեջանին՝ Եվրոպայի խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու պատճառով: Եվրապատգամավորները մի քանի պատճառներ էին նշել, որոնք խախտել էր Ադրբեջանը, որոնց թվում եղել էր նաեւ այն, որ Ադրբեջանը թույլ չի տվել Արցախի շրջափակման ժամանակ ԵԽԽՎ զեկուցողներին մուտք գործել Լաչինի միջանցք: Այս որոշումը Հայաստանում իշխող քաղաքական ուժի կողմից ներկայացվեց իբրև մեծագույն հաղթանակ և Արևմուտքի աննախադեպ աջակցություն, որը, ինչպես տեսնում ենք, երկար չտևեց:

Դրվագները, երբ Արևմուտքը Հայաստանին գեղեցիկ խոստումներ է տվել, իսկ այնուհետև քաշվել է մի կողմ և շարունակել ջերմ կապերը Բաքվի հետ, քիչ չեն: Օրինակ՝ ամիսներ առաջ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Պեկարովան Երևանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին և նշել, որ այնուհետև այցելելով Բաքու բարձրաձայնելու է այն հարցը, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները տորպեդահարում խաղաղության օրակարգը: Սակայն, որքան մեծ էր արևմտամետների հիասթափությունը, երբ Բաքու ժամանելուն պես նույն Պեկարովան հանկարծ հայտարարեց, որ Երևանում իրեն թերևս սխալ են հասկացել, իսկ ինքը միշտ էլ համարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դեռևս թարմ է նաև հայ հասարակության հիշողությունում այն դրվագը, երբ Երևան էր ժամանել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալլենա Բերբոքը, ով հայտարարել էր, թե որքան է Գերմանիան կարևորում ՀՀ–ի հետ հարաբերությունների զարգացումը և կանգնած է ՀՀ իշխանությունների և Հայաստանի կողքին: Նույն Բերբոքը, օրեր անց Բաքվում հանդիպելով Ջեյհուն Բայրամովի հետ, հայտարարել է, որ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։ Մեկ այլ օրինակ, նախորդ տարվա ավարտին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Միացյալ Նահանգները չարձագանքեց, անգամ չճանաչեց, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ավելին՝ ԱՄՆ–ը լայն տնտեսական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ։ Այս համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը:

Այս դրվագները գալիս են ապացուցելու մեկ բան՝ Արևմուտքը և մասնավորապես՝ ԵՄ-ն շատ ավելի շատ ունեն Բաքվի փողերի և էներգետիկ ռեսուրսների կարիքը, քան Հայաստանի: Հետևաբար, նրանք չեն պատրաստվում լարել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ ի շահ Հայաստանի, հակառակը՝ Հայաստանին գեղեցիկ խոստումներ տալով՝ շատ արագ «քցելու» են և շարունակեն բարեկամությունն ապշերոնյան երկրի հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԷրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում. Վլադիմիր ՄարտիրոսյանՀանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՍոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի. ՀՌՀԼծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանքԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետՑանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ Որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)«Շողակաթ» Հ/Ը կա, պետական փողերով էդ ու՞մ ա պատկանում», «Մայր Աթոռն է ֆինանսավորում, խնդիրներ ունի» (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի լավ է լինելու. ՀովհաննիսյանՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերԵրևանում «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացելՈղջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղարԻնտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա վեհաժողովին մասնակցել է նաև ՀՀ ներկայացուցիչըՕդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանովՀԻՄԱ․ 2024 թ.-ի 1-ին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են. ԿԲ նախագահի ասուլիսըԱյս շարժումը բոլորիս մասին է. Էլինար ՎարդանյանՈստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարությունՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՈվ սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան (տեսանյութ) Ինչպես կիրանցեցի Գագիկ Վարդանյանը զոհվեց Խրեմլուից արձակած կրակից. տիկին Ալվարդի պատմությունը (տեսանյութ) ՀԻՄԱ․ «Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում` Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա` մայրաքաղաքումԸմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Տարածքներ զիջող Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է ինքն անում Տավուշում Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)Լևոն Քոչարյանի օգնականը պաշտպանել է Բագրատ Սրբազանին. HraparakՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԳլխավոր դատախազությունը 2023-ին վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույքԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտելՉի կարող աշխարհում լինել մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են. Գեղամ ՄանուկյանՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը․ ադրբեջանագետՄարդու թոշակը թողեք, որ գոնե յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ ԱՆ փոխնախարարին Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են բարձրաստիճան պաշտոնյաներ. ԹաթոյանԻնչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըԻնքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿԱրդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը (տեսանյութ)Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները
Ամենադիտված