Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ) Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ) Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել 

Ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում. Բադալյան

Բլոգոսֆերա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երբ նոյեմբերի 9-ից հետո, գնահատելով իրավիճակը, կարծիք եմ հայտնել, որ գլոբալ մակարդակում դա նաև ռուսների պարտությունն ու ձախողումն էր, մեծաթիվ «մակերեսագետներ» դա համարել են ռուսներին արդարացնելու «գործակալական» ջանք: Հիմա ստացվում է, որ ռուսները չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ: 

Պարտության և ձախողման մեխանիզմը հանգամանալից բացատրել եմ բազմիցս: Բնական է, որևէ մեկնաբանություն չի հաստատվում նոտարի կնիքով, իսկ հարցականի տակ հնարավոր է դնել ցանկացած բան, էլ չասած՝ անգամ կնիքի առկայության դեպքում։

Պարզապես, մարդկանց համար նախընտրելի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմինանտ քարոզչական սխեմաների: Դիմադրելը պահանջում է ջանք, հետևաբար, ավելի լավ է հարմարվելը, առավել ևս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաև բառի բուն իմաստով շահութաբեր:

Հիմա Պեսկովը հայտարարում է, որ՝ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից: Սա, իհարկե, միաժամանակ շատ հարցեր առաջացնող է, որովհետև չի մանրամասնում՝ ամբողջությա՞մբ է դուրս գալիս, թե՞ մասնակի, իսկ կարո՞ղ է՝ ձևաչափը տրանսֆորմացվի, և փոքր մի մաս մնա այլ կարգավիճակով, այլ պայմանավորվածություններով և այլն: Տեսնենք, սա կերևա ժամանակի ընթացքում, ի հայտ կգան մանրամասներ:

Բայց ակնառու է, որ Ռուսաստանը հետևողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում կամ, այսպես ասեմ, եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ և աննպաստ։

Այլ հարց է, որ կայսրությունները այդ պրոցեսները պետք է փաթեթավորեն այնպես, որ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ խորիմաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում, որովհետև իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ և հայտնվել այդ վիճակում:

Այդ պարագաներում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտարարությունը, որ «Ղարաբաղի բարդ օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ»: Եվ դա նշվում է որպես վկայություն, որ ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից:

Եթե ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում 11 ժամ, որից հետո հայտարարվեց հրադադարի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհետև այդ ժամանակ կանգնելուն համաձայն չէր Էրդողանը, որի թիկունքում նաև՝ ՆԱՏՕ-ն, որի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 3-5-ին այցելել էր Անկարա: 

Հիմա պատկերացնենք, որ Էրդողանը չէր կանգնում նաև նոյեմբերի 9-ին, ի՞նչ էին անելու ռուսները: Մնում էր արդեն մտնել Թուրքիայի և Ադբեջանի հետ պատերազմի մեջ: Չեմ բացառում, որ նույնիսկ սպառնացել են անել դա (ռուսական ուղղաթիռի խոցման խորհրդավոր պատմությունը), եթե Թուրքիան չհամաձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո, համաձայնությունը եղել է, ստանալով նաև մոնիտորինգի կենտրոն Աղդամում՝ մնացյալի շարքում: 

Իհարկե, պատերազմը կանգնել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է իրավիճակը եկել ու հասել դրան, և որտեղից է սկսել ու ինչ պայմաններով ու ստատուս-քվոյով ավարտվել:

«Մակերեսագիտերենով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»: 

Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսների «մեղքի» մասին Հայաստանի տեղեկատվական և փորձագիտական դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամանակ, երբ դա հեչ մոդա չէր ու բերում էր ոչ թե ծափեր, այլ թիրախավորում: 

Բայց որևէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացների խորությունն ու շերտերը առավելագույնս դիտարկելու մղումով ու նպատակով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբավարարի, ում՝ ոչ: Եվ ժամանակի ընթացքում նաև ինձ համար բացահայտելով լայն պրոցեսի նոր շերտերն ու իմաստները՝ ինձ պարտավոր եմ համարում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյարության աստիճանից»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԵրթի 100-ից ավելի մասնակից է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններով
Ամենադիտված