Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.com ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ «Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ) Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ) Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները 

«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատերազմ չլինի։ Իրականում ուրբաթ օրը հրապարակված տխրահռչակ փաստաթուղթը ոչ թե «խաղաղության մանիֆեստ» է, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական պրոպագանդան, այլ փաստաթուղթ, որտեղ Հայաստանի՝ Ադրբեջանին միակողմանի զիջումների եւ այդ զիջումների շարունակական լինելու ծրագիրն է ամրագրված:

Այսպիսով՝ պետության գլխի մակարդակով հայտարարվեց, որ ստորագրված արձանագրությունն անկյունաքարային է պետության ինքնիշխանության, զարգացման համար։ «Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվել, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,- ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով․ «Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ գիտեք, որ 1988-1991 թվականներին որոշակի շարժեր են եղել, իրադարձություններ են եղել: Այս քննարկումների ժամանակ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձեւակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը: Ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Այս անկյունաքարի շուրջ մենք պետք է կարողանանք կառուցման, ստեղծման գործընթացն իրականացնել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը, որը մենք ունենք ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով:

Իրականում՝ արձանագրությամբ նշվում է միայն, որ Հայաստանն Ադրբեջանին տարածք է հանձնում՝ ընդունելով, որ դա իր տարածքը չէ, եւ չկա գեթ մեկ նախադասություն, որ Ադրբեջանն ընդունում է, թե Բերքաբերից կամ Ոսկեպարից այն կողմ ՀՀ սահմանն է, իսկ մենք գիտենք, որ պաշտոնական Բաքուն Արցախը ստանալուց հետո անգամ բանավոր հայտարարություններով չի արձանագրել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն այս կամ այն քարտեզով, առավել եւս՝ 28․900 ք/կմ տարածքով։ Մինչդեռ 2023-ին Պրահայում ընդունված քառակողմ հայտարարությամբ՝ կողմերը, հավատարիմ մնալով Ալմա-Աթայի հայտնի հռչակագրին, պետք է ճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ հենց այդ փաստաթղթի հիման վրա արագորեն կյանքի կոչվեր խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն ու Հայաստանը հիշյալ հռչակագրի սահմաններով սահմանազատում, սահմանագծում իրականացնեին: Բայց որքան էլ Փաշինյանը շտապեց Արցախը հանձնել Ադրբեջանին, որ Հայաստանի սահմանները ճանաչեն, պարզվեց՝ անգամ դա չբավարարեց մեր թշնամուն, որը հասկացավ, որ Փաշինյանից կարող է անվերջ պահանջել ու ստանալ: Եվ ուրբաթ օրը հրապարակված տեքստում չնայած վկայակոչում են Ալմա-Աթայի հռչակագիրը, թե վերջապես մենք սահման կունենանք, բայց դրանով նաեւ նախապայմաններ են առաջ քաշվում, որ պետք է հաջորդականություն սահմանել, թե Տավուշից հետո որ սահմաններն են որոշելու: «Ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով» պետք է հերթականությունը համաձայնեցվի, իսկ սա նշանակում է, որ Տավուշից հետո Ադրբեջանը պարտադրելու է իր անկլավ-էքսկլավների վերադարձը եւ չի ազատելու Ջերմուկի ու ՀՀ սուվերեն մյուս տարածքները, որոնք վերցրել է իր վերահսկողության տակ: Ըստ էության, Ադրբեջանի պնդմամբ այդ փաստաթղթում ամրագրվել է, որ Ալմա-Աթան հնարավոր է՝ ինչ-որ պահից նաեւ չեղարկվի։

Մասնավորապես, հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության մեջ տեղ է գտել հետեւյալ պարբերությունը․ «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»:

Եթե պարզ շարադրենք այս խուճուճ ձեւակերպումը, ապա կստանանք այն, որ այս պահին կողմերը պայմանավորվել են ամրագրել Ալմա-Աթան, բայց եթե հետագայում Խաղաղության պայմանագրով նախատեսվի այլ սկզբունք, ապա Ալմա-Աթան կչեղարկեն ու կամրագրեն նոր սկզբունք: Այսինքն՝ թղթի վրա ամրագրել են, որ եթե հետագայում Ադրբեջանը ցանկանա ավել բան պոկել Հայաստանից, քան եղել է 1991 թվականի սահմաններով, ապա կչեղարկվի այդ հռչակագիրը, եւ հիմք կընդունեն Խաղաղության պայմանագրով ամրագրվածը։

Այսպիսով՝ Փաշինյանը ոչ թե պետական սահման է գծում, այլ գնում է Ադրբեջանի պահանջը բավարարելու արկածախնդրության, որ իբր պատերազմի առիթ չտա, իսկ թե ինչ կլինի հաջորդ պահին, որոշողը լինելու է Ադրբեջանը։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը երեկ մի խումբ դիվանագետների մասնակցությամբ հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե միակողմանի զիջումներով խաղաղություն բերելը հեռանկար չունի. «Այն միջավայրը, որի ականատեսն ենք այսօր, անընդունելի է։ Մթնոլորտը ճնշող է, եւ այդ ճնշումն ակնհայտ է, բազմաշերտ: Կա ներքին ճնշում հասարակության վրա, նաեւ ճնշում կա մեր հակառակորդի կողմից, նաեւ ինչ-որ չափով ճնշում կա միջազգային հանրության կողմից, որը մենք չենք լսում, չենք կարդում, բայց ենթատեքստում այդ ամենը կա: Եթե այդ ճնշումը չլիներ, ապա միջազգային հանրությունը կփորձեր օգնել գոնե մեզ, որպեսզի սահմանազատման համար անհրաժեշտ համապատասխան մթնոլորտը ձեւավորվի: Միակողմանի զիջումներն անընդունելի են: Գնալ միակողմանի զիջման՝ փորձելով դրանով խաղաղություն բերել այս կամ այն տարածաշրջան, հեռանկար չունի: Որովհետեւ նույն Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, այդ թվում՝ մայրաքաղաքին: Սա նաեւ մեր արժանապատվության հարցն է»։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանն էլ հիշեցրեց, որ անգամ Փաշինյանն է հայտարարում՝ Տավուշում միակողմանի զիջումը ոչ մի երաշխիք չի պարունակում, որ հետո պատերազմ չի սկսվի․ «Եթե ուզում ենք, որ պատերազմի սպառնալիք չլինի, ապա կողմերը, միջազգային հանրությունը պետք է ձեւավորեն փոխզիջումային մթնոլորտ, այլ ոչ թե միակողմանի զիջումներով գնան։ Յուրաքանչյուր հերթական զիջումը ոչ թե ավելացնելու է մեր պետության, ժողովրդի անվտանգությունն ու կայունությունը, ճիշտ հակառակը՝ ավելի է քայքայում մեր դիմադրողականությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանումԱյստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը․ Սուրեն ՊետրոսյանԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված դեպքի մասին (տեսանյութ) Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման ԹաթոյանԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններինՎրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ)
Ամենադիտված