«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» «Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» «Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն «Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ) «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող 

Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին

Քաղաքական

«Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի բաց նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Տիկին Միրյանա Սպոլյարիչ Էգգերին․

«Հարգելի տիկին Սպոլյարիչ Էգգեր, Գրում ենք Ձեզ Արցախի Հանրապետությունից(Լեռնային Ղարաբաղ) 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անունից՝ Ձեր ուշադրությանը ներկայացնելով Բաքվի բանտումապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի հրատապ հարցը։ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի՝ ֆրանսիական «Le Figaro» պարբերականին օրերս տված հարցազրույցից տեղեկացանք, որ Բաքվի բանտում գտնվող պարոն Վարդանյանը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին։ Միջազգային մամուլում հարցազրույցի հրապարակումից հետո պարոն Վարդանյանին թույլատրված կարճատև հեռախոսազրույցի ընթացքում նա հայտնել է նաև, որ գտնվում է լիակատար մեկուսացման մեջ:

Մենք խորապես մտահոգված ենք նրա առողջական վիճակի վատթարացմամբ և հացադուլի հնարավոր հետևանքներով։ Ուստի ահազանգում ենք՝ հորդորելով ԿԽՄԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Հաշվի առնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հանձնառությունը՝ պաշտպանելու բանտարկյալների իրավունքները, ակնկալում ենք Ձեր միջամտությունը և խնդրում ենք միջոցներ ձեռնարկել․

1. Ապահովելու անհապաղ բուժզննում՝ պարոն Վարդանյանի ներկայիս առողջական վիճակը գնահատելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ 2. Ապահովելու պարոն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանքի պայմանների համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում` արդար վերաբերմունքի և կամայական կալանքից ազատվելու իրավունքը: 3. Ապահովելու պարոն Վարդանյանի և մյուս հայ գերիների` իրենց ընտանիքի անդամների, օրինական ներկայացուցիչների և համապատասխան մարմինների միջևհաղորդակցությունը՝ հետամուտ լինելով, որ նրա մտահոգությունները լսելի լինեն և լուծում ստանան:  

Հարգելի տիկին Սպոլյարիչ-Էգգեր,

Վստահ ենք, որ Դուք քաջատեղյակ եք վերջինտարիներին Արցախում Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացվող ատելության և էթնիկ զտման քաղաքականությանբազմաթիվ դրսևորումներին: Արցախի՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակման օրերին Ռուբեն Վարդանյանը, որպես Արցախի Հանրապետության պետական նախարար, մեկ անգամ չէ, որ դիմել է ԿԽՄԿ-ին, այդ թվում՝ անձամբ Ձեզ՝ խնդրելով տրամադրել ԿԽՄԿ օգնություն հումանիտար աղետի մեջ հայտնված Արցախի ժողովրդին և ահազանգել է ավելի մեծ աղետի վտանգի մասին:

Ցավոք, միջազգային հանրությունը չկարողացավ կանխել այդ աղետը: Արցախի 120 000 հայ բնակչությունը, գտնվելով ցեղասպանության վտանգի տակ, բռնի տեղահանվեց իր 

Հենց այդ օրերին Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալվեցին Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը եւ մի խումբ քաղաքացիական անձինք։

Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար միջազգային իրավունքով իրեն վերապահված մանդատի համաձայն կարող է և պետք է արագ ուվճռական քայլեր ձեռնարկի՝ արձագանքելու պարոն Ռուբեն Վարդանյանի առողջական հրատապ խնդիրներին: Վստահ ենք, որ Ձեր միջամտությունն այս հարցում ունի վճռորոշ նշանակություն:

Ակնկալում ենք Ձեր օպերատիվ արձագանքն ու օգնությունը այս կրիտիկական իրավիճակում»:

Հարգանքներով՝

1. Ալեքսանդր Մանասյան «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ

2. Ալվարդ Զաքարյան «Երկխոսության կամուրջ» հետազոտական ՀԿ

3. Ալվինա Ներսեսյան «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ      

4. Ապրես Մարգարյան «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ

5. Արտակ Բեգլարյան «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ

6. Արտակ Մկրտչյան «Հավասար հնարավորություն» ՀԿ      

7. Գրիգորի Մարտիրոսյան «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ

8. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» ՀԿ

9. Իրինա Գրիգորյան «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

10. Լարիսա Ալավերդյան «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

11. Կարինե Օհանյան «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնություն

12. Հասմիկ Միքայելյան «Մայրություն» Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ      

13. Հովիկ Ավանեսով «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

14. Մանուշակ Ստեփանյան «Մայր Մանե» ՀԿ

15. Մարիամ Ավագյան «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ   

16. Մետաքսե Հակոբյան «Արդարություն և վերադարձ» ՀԿ  

17. Մերի Դավթյան «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ  

18. Նարե Սիմոնյան «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ

19. Ջուլիետտա Առուստամյան «Հարմոնիա» ՀԿ

20. Ռուբեն Մելիքյան «Իրավականուղի» ՀԿ

21. Ռուզան Հովհաննիսյան «ՏունՏեղ» բարեգործական ՀԿ

22. Վանյա Բարսեղյան «Արցախ հայրենասիրական կանչ» ՀԿ        

23. Վարդան Շահմարյան «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

24. Վիտյա Յարամիշյան «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն«Երբեք չէի լսել, որ Երևանում մեքենաներ մնան անձրևաջրերի տակ» (լուսանկարներ)«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԲիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»«Ուրարտուի» 37-ամյա խաղացող Գլուշակովը ծանր վնասվածք է ստացել ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՇառլ Միշելը զգուշացրել է ՎրաստանինՏեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆԱռանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ ԲորելՓաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)«Երևան, հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Խորենացի փողոցը հեղեղվել է հորդառատ անձրևից հետո (տեսանյութ)Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ–ի գործունեությանըԵթե պետք է` քաղաքական իշխանությունն էլ կվերցնենք․ Աջապահյան (տեսանյութ)Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներին ավելի քան 4600 հանդիսական է հետևել (տեսանյութ)Իսրայելը ժամանակ է տվել ՀԱՄԱՍ–ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Իտալիա Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարըՎիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոց. Shamshyan.comԵրգչուհի Շերը բացատրել է, թե ինչու է հարաբերությունների համար ընտրում ավելի երիտասարդ տղամարդկանցՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Ռուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջ«Ծառ եմ տնկում. համ ըրեխանցը ապահով կլնի, համ էլ թուրքը պապուս տանձը կուտի»․ քաղաքացի (տեսանյութ)Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ․ ՀԺՄ Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրաԱդրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ (տեսանյութ) Երևանում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների բացման պաշտոնական արարողությունը Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետԲեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարան, թունավոր ծխի տարածման վտանգ կա (տեսանյութ) Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցությունԿենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարն «իրական և տեսանելի փոփոխություններ» է խոստանում
Ամենադիտված