Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակում Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց "Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարը Բալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ) Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը 

12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը

Քաղաքական

Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։ Այս մասին գրում է 168.am-ը։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։

Հիմա պատկերացրեք, թե ինչ է կատարվել պարտքի հետ։

Նախկին 27 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր իշխանությունները միասին կուտակել էին 6,7 մլրդ դոլարի պարտք։ Միայն այս իշխանությունը վեց տարվա ընթացքում կուտակեց 5,5 միլիարդի պարտք։

Եթե նախկինների ժամանակ միջին տարեկան պարտքն ավելացել է 248 մլն դոլարով, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ավելացել է միջին տարեկան 916 մլն դոլարով։

3,7 անգամով արագ են ավելացրել պարտքը, քան նախկին իշխանությունները։

Ու այսքանից հետո, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր Հայաստանը պարտքերի տակ թաղելու համար։ Եթե նախկիններն էին Հայաստանը թաղում պարտքերի տակ, ապա ի՞նչ պետք է ասել այս իշխանությունների մասին։

Վեց տարում 5,5 մլրդ դոլարը հսկայական պարտքի բեռ է բյուջեի համար։ Դա է պատճառը, որ գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը, ավելանում են պարտքը սպասարկելու համար հատկացվող բյուջետային գումարները։ Անվտանգային, սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելու փոխարեն՝ բյուջեի 10-11 տոկոսը հատկացվում է միայն պարտքի տոկոսները փակելուն։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ։

Այսքանից հետո, գոնե արդյունքը երևար։

Ո՞վ կարող է ասել, թե ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, ինչի՞ վրա են ծախսվել, ի՞նչ օգուտ են տվել, ի՞նչ ծրագրեր են իրականացվել, ի վերջո, ինչքանո՞վ են ավելացրել երկրի տնտեսության պոտենցիալը։

Ոչ մի տեղեկատվություն, հաշվետվություն չկա, թե ինչ են արել այդ գումարները։

Այդքան խոսում են տնտեսական աճերից, ՀՆԱ-ն ավելացնելուց։ Եթե նույնիսկ ոչինչ չանեին, միայն այս գումարները բավական էին ՀՆԱ-ն 5,5 մլրդ դոլարով ավելացնելու համար։

Վերջին վեց տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն 5,6 տրիլիոն դրամից դարձել է 9,5 տրիլիոն։ Չորս տարում ավելացել է 3,9 տրիլիոնով։ Այսօրվա փոխարժեքով՝ 9,7 մլրդ դոլարով։

5,5 միլիարդով պարտքն են ավելացրել, 9,7 միլիարդով՝ համախառն ներքին արդյունքը։

ՀՆԱ աճի կեսից ավելին պարտքի հաշվին է։

Այսպես է աճել Հայաստանի տնտեսությունը, եթե դա կարելի է աճ համարել։

Մյուս կեսն էլ հայտնի է, թե ինչի հաշվին է եղել՝ հիմնականում առևտրի։

Եթե վերջին երկու տարիների ակտիվ վերաարտահանումները չլինեին, այդ աճն էլ չէր լինի։ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տվեցին իրենց արդյունքը, բայց ավելի վատացրեցին Հայաստանի տնտեսության վիճակը։

Իրական տնտեսությունը կաթվածահար վիճակում է, չնայած ՀՆԱ-ն բարձր տեմպերով աճում է՝ ոչինչ չավելացնելով տնտեսական պոտենցիալին։ Այնպես, ինչպես ոչինչ չեն ավելացրել այս տարիներին ներգրավված հսկայական գումարները։ Միակ տեսանելի «ձեռքբերումն» այն է, որ մեծապես ծանրացրել է պարտքի սպասարկման բեռը՝ ինչպես պարտքի անվանական աճի, այնպես էլ՝ թանկացման հետևանքով։ Այս ընթացքում պարտքի գինն այնքան են բարձրացրել, որ հասցրել են առևտրային վարկերի գնին։

Վերջին տվյալներով, պետական պարտքի միջին տոկոսադրույքը կազմել է 7,2 տոկոս։

Սա անհամեմատ ավելի բարձր է, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Այն ժամանակ պարտքի միջին տոկոսադրույքը տատանվում էր 4-4,5-ի սահմաններում։

Պարտքը սկսեց արագորեն թանկանալ հատկապես վերջին 2-3 տարիներին։

Միայն այս տարվա երեք ամիսներին պարտքի գինը բարձրացել է ևս 0,2 տոկոսային կետով։ Անցած տարվա վերջին 7 տոկոս էր։ Չնայած էլի շատ բարձր էր, բայց դրանից հետո էլ, փաստորեն, շարունակում է բարձրանալ։

Այսպես են կառավարում պարտքը. մեծ տեմպերով ավելացնում են ու թանկացնում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին պետական պարտքն ավելացել է ևս 317 միլիոնով։ Ավելացել է դարձյալ կառավարության պարտավորությունների գծով, այն էլ՝ գերազանցապես ներքին պարտքի հաշվին։

Կառավարության ներքին պարտքը, դոլարով արտահայտված, ընդհուպ մոտեցել է արտաքին պարտքին։ Արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 891 մլն դոլար, ներքինը՝ 5 մլրդ 735 միլիոն։

Այսքանով հանդերձ, կառավարությունը չի դադարում պարտք վերցնել։ Անընդհատ նոր պարտքեր են վերցնում ու ծանրացնում պարտքի բեռը։ Եթե գոնե տեսնեինք դրանց տնտեսական արդյունքը, էլի կարելի էր հասկանալ։ Բայց դա էլ չի երևում։ Միայն պարտքն է աստղաբաշխական տեմպերով աճում։

Վեց տարվա ընթացքում հասցրել են պարտքը 82 տոկոսով ավելացնել։

Սա պարտքի թռիչքային աճ է։

Եկել էին տնտեսությունը թռիչքային ձևով զարգացնելու, պարտքն են թռիչքային ձևով ավելացրել։

Առաջիկայում էլ պատրաստվում են նույնն անել։ Կառավարության նիստ գրեթե չկա, որ հերթական վարկային համաձայնագրերը չհաստատեն։

Վարկերով չեն բավարարվում, պետական պարտատոմսեր են թողարկում ու ներքին պարտք վերցնում։

Պարտքն ավելանում է, ծանրանում է պետության ու քաղաքացու վրա, իսկ արդյունքը տեսանելի չէ։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն արդեն հասել է 4 հազար դոլարի, որի գրեթե կեսը դրել է այս իշխանությունը՝ իր ընդամենը վեց տարվա գործունեության ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը ՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումՍերբիայում նախագահին սպառնալու համար տղամարդ է ձերբակալվել Ապրելը, ստեղծագործելը, հարստանալը, զարգանալը ՀՀ-ում պետք է լինի գերնպատակ․ Փաշինյան Սկսած վարչապետից` հրավիրում եմ Կիրանց, եկեք, էս տղերքի աչքերին նայեք ու գնահատեք հողը (տեսանյութ) ՀԻՄԱ․ Կիրանցում լարված է. գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը, նշում, որ դեմ են Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կա՛մ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ Պեկինն ու Մոսկվան խորացնում են ռազմավարական փոխգործակցությունը. Պուտինն ու Ծինփինը 2,5 ժամ բանակցել ենՎարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը Կառավարությունը կստեղծի Սպորտի կառավարման կենտրոն «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԲյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանըԳիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավորՄեռնեմ էլ ձեզ հետ եմ, ապրեմ էլ. ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ (տեսանյութ)Աշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Կառավարության մոտ Սրբազան պայքարի ակցիան ավարտվեց. ժամը 19-ին կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը 5 ամսով երկարաձգվեց"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըԲալի'կ ջան, հենց քեզ խոստանում եմ, երկիրը փրկելու ենք Նիկոլից. Չախալյան (տեսանյութ)Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահի տեսագրությունը Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնումԱպրելը, հարստանալը, ստեղծագործելը ՀՀ-ում պիտի լինի գերնպատակ, սա անելու ենք, ոչ ոք չի կանգնեցնի մեզ (տեսանյութ)Բաքվի դատարանը քննում է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի երկարաձգման հարցը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանԸստ Նիկոլի՝ հայ ժողովուրդն ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանըՄտածում եք՝ չի՞ գալու մի օր, որ Նիկոլն ասելու է՝ Երևանը դժգույն է ու դժբախտ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Բերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Կիրանցը կիսում է Փաշինյանը, ի՞նչ 25 հա ա ստանում, սուտ ա, հեսա քարտեզը, նայեք. Դանիելյան (տեսանյութ)Կիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ադրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. Գրիգորյան (տեսանյութ)Լարված իրավիճակ. «Ինչի՞ համար եք բերման ենթարկել մարդկանց», «Կասենք, պետք չի բարձր գոռալ» (տեսանյութ)Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՆիկոլ, չե՞ս ամաչում, էսքան ոստիկան բերել ես որ ի՞նչ, հեռացի'ր. ակցիա` կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Կառավարության պարագլուխը վախի մեջ է. ոստիկանական ուժերը հսկում են նրան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է կառավարության նիստըԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն ՄելիքյանՈստիկանական ուժերը գալիս են նաև բեռնատարներով, կառավարության շենքի մոտ վահանավոր ոստիկաններ են (տեսանյութ)Ինչու՞ Սրբազանին բարևելու համար հայտնի բժիշկն ազատվեց աշխատանքից. նախարարը չի մեկնաբանում (տեսանյութ)Բյուրականի Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է. պատճառը մարզպետի՝ տնօրենին ազատելու որոշումն է (տեսանյութ)ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի կոչով հավաք` Կառավարության շենքի դիմացՀ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորվածՄինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզԿալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած ԱխոյանըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՕրվա խորհուրդ «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»
Ամենադիտված