«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ» Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ» Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» 

45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին է

Հասարակություն

Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։  Այս մասին գրել է civilnet.am-ը։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։

Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։

Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։

Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։

Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։ Ըստ փորձագետի՝ այս երկու ընթացակարգերի էական տարբերություններից մեկն այն է, որ բաց մրցույթի դեպքում ավելի երկար ժամանակ է տրվում մանակիցներին առաջարկներ ներկայացնելու համար, իսկ էլեկտրոնային աճուրդի դեպքում ժամկետները սահմանափակ են։ «Կարող է կասկած առաջանալ, թե այդ փոքր կառույցին որքանով է անհրաժեշտ այդ ֆունկցիոնալության մեքենան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում ամենագնաց մեքենա ձեռք բերելու իմաստը այս դեպքում»,- նշեց փորձագետը։ Նրա դիտարկմամբ՝ թեպետ որոշակի մրցակցություն ապահովվել է գնման գործընթացում, բայց մեքենայի մակնիշին հղում կատարելը ունեցել է սահմանափակող գործոն։

Արարատի քաղաքապետարանը գնման համար նախատեսել էր առավելագույնը 18 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը՝ ավելացված արժեքի հարկ։

Մարտի 25-ին գումարվել է էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի նիստ։

Ավտոմեքենան մատակարարելու հայտ էին ներկայացրել 5 ընկերություններ՝ LA Import LLC, «Յուքար» ՍՊԸ, «Անդրա» ՍՊԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ և «Շին կորտ» ՍՊԸ։ Ցանկում նվազագույն գին առաջարկել է «Շին կորտ»-ը՝ 16 560 000 դրամ։ Նրանից ընդամենը 180 000 դրամ ավել է առաջարկել «Ջերմուկ գրուպ»-ը, ուստի նախապատվությունը տրվել է «Շին կորտ»-ին։ Ապրիլի 15-ին Արարատի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Շին կորտ»-ի հետ, Volkswagen ID 6 Crozz-ի մատակարարման արժեքը կազմել է 18 միլիոն դրամ։

Մրցույթում հաղթած «Շին կորտ»-ի հիմնադիրն ու բաժնետերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին է՝ Վահե Աղազարյանը։ Աղազարյանները ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից են։ «Շին կորտ»-ը բացի Volkswagen ID 6 Crozz-ը, այս տարվա ընթացքում հասցրել է նաև մոտ 845 000 դրամի չափով A4 ֆորմատի թուղթ մատակարարել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին։ Ուսումնասիրելով Վահե Աղազարյանի սոցցանցային ակտիվությունը՝ կարելի է տեսնել, որ վերջինս զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքով։

Մոտ մեկ տարի առաջ հայտնի դարձավ նաև, որ Volkswagen ID 3,4,6 մակնիշի մեքենաների ներմուծումն ու վաճառքն արգելվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։ Պատճառը մեքենաների անսարքություններն էին և դրանց՝ Չինաստանի կլիմայական պայմաններին հարմարեցված լինելու հանգամանքը։ Volkswagen ID 6-ի ներմուծման արգելք է գործում նաև Եթովպիայում։Հայաստանում մեքենաների առքուվաճառքի ամենամեծ հարթակում՝ Auto.am-ում ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022 և 2023 թվականների Volkswagen ID 6 Crozz մեքենաների գինը սկսվում է 31 000 դոլարից՝ ավելի պակաս, քան ձեռք է բերել Արարատի քաղաքապետարանը։ Մեքենայի գինը սակայն այս հարթակում որոշ դեպքերում կազմել է 53 000 դոլար։ Ավտոմեքենայի այս մոդելի նախընտրությունը Արարատի քաղաքապետարանի կողմից կասկածելի է նաև այն տեսանկյունից, որ մի շարք երկրներում արգելված է Volkswagen ID 6-ի վաճառքը։ Օրինակ, Գերմանիայում Volkswagen ID 6-ի ներմուծումն ու վաճառքն արգելվում է, քանի որ այն չի համապատասխանում մեքենաների եվրոպական ստանդարտներին։ Ըստ Teslarati կայքի՝ Volkswagen-ը նույնիսկ դատի էր տվել Գերմանիայում գործող մի ավտոդիլերի՝ վերը նշված մոդելի ներմուծման ու վաճառքի համար, քանի որ այն արտադրվում է չինական շուկայի համար։

Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը, պատասխանելով «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելու և ինչո՞ւ հենց այդ մակնիշի մեքենա, առաջարկեց հարցերն ուղղել քաղաքապետարանին։

Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանի և նրա երկու որդիների՝ Հովհաննես և Նարեկ Ավետիսյանների անունը տարիներ առաջ հայտնվել էր արարատցի Գյանջիրով Հովհանյանի ինքնասպանության պատմության մեջ։ Հովհանյանը 2013-ին աշխատել էր Ավետիսյաններին պատկանող քարի արտադրամասում։ Ինքնասպան եղած տղամարդու ընտանիքի անդամները պատմել էին, որ քարի արտադրամասից Հովհանյանը թույլտվություն էր ստացել ու քարերի ջարդոններ էր դուրս բերել արտադրամասից՝ իր բակը վերանորոգելու համար։ Այդ օրը, ըստ նրանց, Ավետիսյանի երկու որդիները դաժանաբար ծեծել էին Հովհանյանին, հետագայում վերջինիս հետ փորձել դատաստան տեսնել նրա հենց տանը։ Հաջորդ օրը, ըստ տուժածի ընտանիքի, Հովհանյանը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Նրա մարմինը գտել էին Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։ Գյանջիրով Հովհանյանի ընտանիքի հարազատները նաև բարձրաձայնել էին ընտանիքի հոր դիակի վրա բռնության հետքերի և իրենց՝ չբողոքելու դիմաց 50 000 դոլար առաջարկելու մասին։ Այս դեպքի մասին ժամանակին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործով քննիչներին ու դատախազներին մեղադրել էր անգործության մեջ։

2021-ի վերջից Ասլան Ավետիսյանը դարձավ Արարատի քաղաքապետ, իսկ նրա որդիներից Հովհաննեսը Արարատի մարզպետի խորհրդականն է։

Հովիկ Աղազարյանը ապրիլի 16-ին խորհրդարանում News.am-ի հետ զրույցում խոսել էր գնումների գործընթացի մասին, դժգոհել դրանից. «Պետգնումների վիճակը շատ ոչ բարվոք է, ես նաև որպես քաղաքացի եմ տեղյակ, որ այնտեղ վիճակը շատ ծանր է, օրենսդրության խնդիր կա, ակնհայտ թերություններ կան»,- բողոքել էր պատգամավորը՝ որդու կողմից Արարատի համայնքապետարանի հետ պայմանագիր կնքելու հաջորդ օրը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Ղազարյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան«Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լՔաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն ՎրթանեսյանԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԻ՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ
Ամենադիտված