Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասում Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ 

Երևան-Դուբայ-Երևան չվերթն ու մեր հրաշալի ուղևորները. Արամ Անանյան

Araratnews․am-ը գրում է․  «FlyOne Armenia ավիաընկերությունը կրկին հայտնվել է լրատվական հոսքի կիզակետում: Եթե, հուրախություն մեզ, վերջին շրջանում լրատվամիջոցների մեր գործընկերները ավիաընկերության մասին գրում  էին առավելապես նոր չվերթերի բացման և հայաստանյան  ուղևորափոխադրողների առաջատարը դառնալու համատեքստում, ապա, ցավոք, վերջին երկու թեման վերաբերում էին մեզանից անկախ՝ Թուրքիայի կողմից հայաստանյան փոխադրողների համար օդային տարանցման փակմանը (ինչի միակ տուժողը մեր ավիաընկերությունն  էր) և Երևան-Դուբայ-Երևան չվերթի հետ կապված խնդրին: Հարցի առնչությամբ արդեն տվել եմ համապատասխան պարզաբանումներ, և հարկ չկա ընթերցողին ևս մեկ անգամ ծանրաբեռնել տեղի ունեցածի երկարաշունչ բացատրությամբ:

Այս պարզաբանումն էլ, թերևս, բխում է ընկերության հանրային կապերի քաղաքականության փիլիսոփայությունից:  Մենք երբեք չենք խուսափել մեր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրների մասին բաց և անկեղծ խոսակցությունից, քանի որ համարում ենք, որ կատարում ենք կարևոր հանրային առաքելություն:

Հիմա գլխավորի մասին:  Ընկերության համար այս պատասխանատու պահին լրագրության ոլորտի մեր բազմաթիվ գործընկերներ խորապես ընկալել են խնդիրների այն թնջուկը, որը ստիպված է հաղթահարել ավիաընկերությունը:  Շնորհակալ եմ նրանց նման ըմբռման համար․ այդ ըմբռնումն ու աջակցությունն է հնարավոր դարձնում այնպիսի բաներ, որոնց մասին բարձրաձայն խոսելու ժամանակը դեռ կգա:  

Մենք շնորհակալ ենք նաև օբյեկտիվ քննադատության համար, որը երբեք չենք ընդունել սվիններով: Միևնույն ժամանակ, հավաստիացնում ենք, որ մեր ուղևորների անվտանգ ու ժամանակին իրենց նշանակման վայրերը հասցնելու հիմնական շահագրգիռ կողմը մնում ենք մենք ու միայն մենք:

Երևան- Դուբայ- Երևան չվերթի պարագայում թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավակարգավորումների դաշտը սահմանում է ավիաընկերության պարտավորություններն ու անելիքները, և եթե մենք որևէ հարցում սայթաքել ենք, ապա հետևելու ենք միջազգայնորեն ընդունելի բոլոր սկզբունքներին:

Այժմ ցավալիի մասին․ անգամ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ մեր  որոշ հայրենակիցներ ձեռնարկելու են քսաներորդ դարի 30-ական թվականների ոճով մտացածին սև ցուցակներ կազմելու ու հրապարակելու արշավ, որի միակ թիրախը լինելու է  FlyOne Armenia ավիաընկերությունը:  Ավելին, նման ցանկերի համար լսարանի հավաքագրումը կատարվելու է ժամանակակից հանրային հարաբերությունների ամենաէժանագին գործիքի՝  սոցիալական ցանցերում գովազդի միջոցով: 

Մեզ համար անհասկանալի է հայկական առաջատար ավիաընկերությանն անհարկի սևացնելու քարոզչության տրամաբանությունը, ավելի քան անհասկանալի է դրա նպատակը: Որևէ ազնիվ մղումի մասին խոսակցությունը նման է փարիսեցիության, քանզի, ըստ էության, FlyOne Armenia հայկական ավիաընկերության ընդլայնմանը խոչընդոտում են հարևան երկրի քաղաքական իշխանությունները և ․․․

Մեր անկեղծ ցանկությունը կենսունակ, մրցունակ և արագ զարգացող ավիաընկերության ստեղծումն է, ինչի համար մենք ներդրել ենք բոլոր ջանքերը՝ ընդլայնելով թե՛ օդանավերի թիվը, թե՛ թռիչքային անձնակազմի քանակը:  Մենք ներգրավել ենք Հայաստանի լավագույն կարող ուժերին, իրականացրել ուսուցման և վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր, օդանավերի պարկը երկուսից հասցրել յոթի, արել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մեկտեղվեն լրջագույն ավիացիոն կարողություններ:  Այսօր հայկական գրանցում ունեն ընկերության սեփականություն հանդիսացող երկու՝ Airbus A 320 և Airbus A 319 դասերի օդանավերը: Առաջիկայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այլ կարևոր նորություններ: Սա դեռ ամենը չէ:

Ի դեպ, տհաճ, անընդունելի և մերժելի է ավիաընկերության գործընկերների ազգային պատկանելիության քամահրական շահարկումը: Այս ամենից այլատյացության և ֆաշիզմի տհաճ հոտ է գալիս․․․

Ամենակարևոր մարդկանց՝ մեր ուղևորների մասին: Մենք շնորհակալ ենք արդեն հայտնի չվերթի մեր բոլոր ուղևորներին, իրավիճակի ըմբռնման ու համբերատարության համար: Մենք հայցում ենք նրանց ներողամտությունն ու ափսոսում, որ նրանց ու իրենց մերձավորներին անգամ փոքր-ինչ անհանգստություն ենք պատճառել: Անելու ենք ամեն ինչ հետայսու նման վիճակները բացառելու համար:

 FlyOne Armenia ավիաընկերությունն, ի տարբերություն շատերի, չի պայքարում ավիացիոն շուկայում մեկօրյա դերի համար: Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ հանրության սպասելիքները FlyOne Armenia-ից ավելին են: Հուսով ենք, որ հանրային նմանօրինակ ուշադրությունը պայմանավորված է բացառապես ազգային բյուջետային փոխադրողից մեր ժողովրդի հույսերով, սպասելիքներով ու ակնկալիքներով:

Միևնույն ժամանակ չէինք ցանկանա, որ օբյեկտիվ քննադատության ու անհարկի շահարկումների այս հորձանուտում կորչի ամենակարևորը՝ մեր բոլորի միասնական ցանկությունը, որ Հայաստանն ունենա ուժեղ, արագ զարգացող և իսկապես ազգային ավիաընկերություն:

Եվ երբ վաղը,  շահարկումների այս ալիքն էլ կմարի և մեր տեղեկատվական տիրույթի հատուկենտ գործող անձինք կանցնեն հերթական ինֆորմացիոն  ոչմիբանա-բուրգերը ծամծմելու գործին, FlyOne Armenia-ն կշարունակի մնալ նույնքան հավատարիմ իր՝ հանրության հետ բաց և հասկանալի, առանց պաճուճանքների ու սեթևեթանքների երկխոսության ոճին․ առավել իմաստնացած ու ուղևորակենտրոն՝ հանուն հայկական ավիացիայի ավելի լավ ապագայի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները Կիրանցի ժողովուրդը մեզ ասում է՝ ձեր մեջքին կանգնած ենք. իրենք են մեզ ասում մի բան էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ընդունելի մատաղ լինի», «Սրանից ավելի լավ ծնունդ չէր կարող լինել». հյուրասիրություն` Սրբազանին Զորակցություն եմ հայտնում տղերքին, անհասկանալի հարձակվել են նրանց վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված