ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Մեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան «Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» 

ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալներն ու սակագներն էական փոփոխություններ չեն կրի

Հարցազրույցներ

Հարցազրույց Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի դասախոս՝ տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ պրն․ Ս.Հ. Իսկաջյանի հետ

-Ինչպե՞ս կարող է տարածաշրջանի հաղորդակցական ուղիների վերագործարկումը անդրադառնալ ՀՀ տնտեսական զարգացման վրա որպես տարանցիկ երկիր

Հայաստանի տարանցիկ նոր հնարավորությունների մասին խոսելիս հարկավոր է ի նկատի ունենալ երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող 45կմ հատվածը, ինչպես նաև Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնող մինչև Վրաստանի սահման՝ շուրջ 350կմ և Թուրքիայի սահման՝ շուրջ 220կմ երկարությամբ հատվածները: Ըստ նախնական գնահատականների ՀՀ տարածքով տրասնպորտային բեռնափոխադրման ծավալները Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ կարող են կազմել տարեկան մինչև 4 մլն տոննա, իսկ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ 3.5 մլն տոննա: Այսպիսով, հիմք ընդունելով այս տվյալները, որպես տարանցիկ երկիր ՀՀ բյուջետային համախառն մուտքերը կարող են կազմել տարեկան մինչև 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում ներդրումը կլինի աննշան: Այս հաշվարկներում Ադրբեջանից և Իրանից /Նախիջևանով/ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ երկաթուղային ճանապարհով բեռները ենթադրվում է, որ կանցնեն ՀՀ տարածքով, մինչդեռ հարևան երկրների կողմից պլանավորվում է երկաթուղային նոր հաղորդակցություն, որը կկապի Իգդիր քաղաքը Նախիջանի հետ, իսկ այդ դեպքում ՀՀ ակնկալվող եկամուտներն էականորեն կկրճատվեն: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ճանապարհների շահագործումը հնարավոր կլինի լավագույն դեպքում 3-4 տարի անց, քանզի առանձին հատվածներ ունեն հիմնանորոգման կամ կառուցման խնդիր:

-Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանների վերաբացումը ՀՀ ապրանքների արտահանման և ներմուծման դինամիկայի վրա

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Այժմն գոյություն ունի ՌԴ հետ բեռնափոխադրման 2 ցամաքային ճանապարհ, որից առաջինը Սև ծովի նավահանգիստներով է անցնում , իսկ երկրորդը՝ Վերին Լարսով: Երկրորդ ճանապարհն այժմ առավել պահանջված է՝ պայմանավորված բեռնափոխադրման սակագներով և արագությամբ: Սահմանների վերաբացման պարագայում դեպի ՌԴ արտահանման և ներմուծման ևս 3 տարբերակ ի հայտ կգա՝ Ադրբեջանի տարածքով, որից 2-ը Նախիջևանի հատվածով /850կմ/, Ղազախի հատվածով /650կմ/ մոտ ապագայում չեն կարող շահագործվել, քանզի ունեն հիմնովին վերականգման, իսկ առանձին հատվածներում՝ կառուցման կարիք: Իրատեսական կլինի տեսանելի ապագայում բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանի տարածքով, որի դեպքում 90կմ երկաթուղային ճանապարհը կանցնի Վրաստանի տարածքով,  680կմ՝ Ադրբեջանի տարածքով: Այս ճանապարհով առանձին խումբ ապրանքների ներմուծման սակագինը ՌԴ-ից տարբեր հաշվարկներով առավելագույնը 10 տոկոս ցածր կլինի Վերին Լարսով ավտոմոբիլային բեռնափոխադրման տարբերակի համեմատ /օրինակ՝ ցորենը կամ վարսակը/, սակայն բեռնափոխադրման տևողությունը կլինի առնվազն 30 օր /հաշվարկված Կրասնոդարի երկրամասից /: Մյուս կողմից, հարկ է ի նկատի ունենալ, որ դեպի ՌԴ արտահանվում են հիմնականում սպառողական նշանակության ապրանքներ /օրինակ՝ միրգ, բանջարեղեն/, որոնց պարագայում հարկավոր է կարճ ժամանակում մատակարարում և պահպանման հատուկ պայմաններ, որոնք չեն կարող ապահովվել Ադրբեջանի տարածքով բեռանափոխադրման դեպքում: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սահմանների վերաբացման պարագայում ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալները և սակագներն էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ արտահանման համար Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային բեռնափոխադրումը կշարունակի մնալ առավել նախընտրելի արտահանող կազմակերպությունների համար:

-Արդյոք ՀՀ տնտեսությունն այժմ պատրաստ է սահմանների վերաբացման

Միանշանակ է, որ առկա պայմաններում ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ սահմանների վերաբացմանը: Սահմանների վերաբացման պարագայում կարելի է սպասել ներդրումային հետաքրքրություն հարևան երկրներից, սակայն այդ ներդրումները հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, տրանսպորտի և կապի, շինարարության, առևտրի, ֆինանսական ոլորտներին: Այս համատեքստում ՀՀ տնտեսության համար կառաջանան տնտեսական անվտանգության ապահովման բավական մեծ ռիսկեր: Մյուս կողմից կարելի է ենթադրել սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ներմուծման ծավալների կտրուկ մեծացում Թուքիայից և Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրներում սննդի և թեթև արդյունաբերության ապրանքների ցածր գները: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից: 

Սահմանների վերաբացմանը հարկավոր է նախապատրաստել ՀՀ տնտեսությունը ՝ մշակել տնտեսական անվտանգության հայեցակարգ, բարձրացնել բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, իսկ արտադրող և վերամշակող կազմակերպություններին տրամադրել հարկային և մաքսային նշանակալի արտոնություններ, երկարաժամկետ և էժան վարկեր, ուղղորդել ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները, ապահովել շուկաների մրցունակությունը: Այս դեղամիջոցները ես առաջարկում եմ որպես տնտեսագետ, սակայն համոզված եմ, որ խնդիրների բավական լուրջ ներկապնակ կարող են ներկայացվել նաև պետական և ազգային անվտանգային խնդիրների մասնագետների կողմից, ինչն անտեսել նույնպես չի կարելի։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՔՊ-ական պատգամավորները Կիրանցի վերաբերյալ հարցերից նյարդայնանում են (տեսանյութ) ԶԼՄ-ները հերթով միանում են Փաշինյանի այսօրվա ասուլիսի բոյկոտին. չեն լուսաբանելու Դատախազը հերքեց Փաշինյանի պնդումները, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անելԱդրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը»Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴուբայի միջազգային մրցաշարում Շանթ Հարությունյանն առաջատարներին զիջում է կես միավորովՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Մեր պայքարաաղոթքը պարտվելու ելք չունի, որովհետև մեր պահանջը և մարդկային է, և ազգային. Դավիթ ԱմալյանՈՒՂԻՂ․ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները Թանկարժեք մետաղների գներն աճել ենՄեկնարկել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերըԲազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցումԲագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. ԴանիելյանՀրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմինՄայիսի 7-ի աստղագուշակԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՉնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց վարչական շրջանում (տեսանյութ)«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծովՕրվա խորհուրդ. Մայիսի 7Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափըԱմեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել«Հրապարակ». Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերումՀրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԱյսօր, ժամը 17:30-ին մենք՝ մի խումբ բժիշկներով ավտոերթով մեկնելու ենք Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու. Գևորգ ԳրիգորյանՆախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից Փրկարարները Գորիսում մանկապարտեզի կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր «Անոնիմուսը» շարունակում է արգելափակել Վրաստանի կառավարական կայքերը Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՖուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակումԱՄՆ Պետդեպը հայտարարել է Պուտինին Ռուսաստանի նախագահ ճանաչելու մասինԵկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. ԹաթոյանԱյս շարժումը ո՜չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին, Սոլակ գյուղին հարող հատվածից
Ամենադիտված