Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն 

Հայկական կողմը կարևորում է ՀՀ-ում ռուսերենի զարգացման հարցը. Վահրամ Դումանյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՌԴ պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի պետ Վալերի Չերնիշովը, ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության դեպարտամենտի խորհրդական Դմիտրի Ավանեսովը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության 2-րդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակները շատ լայն են` սկսած կրթությունից և գիտությունից, մինչև մշակույթ և սպորտ: Նախարարի խոսքով` հայկական կողմի համար առանձնակի կարևորություն ունեն գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մշակութային համագործակցության շրջանակում ավանդույթի են վերածվել Հայաստանում անցկացվող ռուսական և ՌԴ-ում անցկացվող հայկական մշակույթի օրերը, որոնք անցյալ տարի և այս տարի չեն կայացել` համավարակի ու պատերազմական իրավիճակի պատճառով: Նախարարը վստահություն է հայտնել, որ դրանք 2022 թվականին անպայման կիրականացվեն:

Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցերին` Վահրամ Դումանյանը կարևորել է ռուսական կողմի աջակցությունը 2020 թվականի Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում` ընդգծելով, որ դրանք նաև համամարդկային արժեքներ են: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝  նա նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնությունների առաջարկներ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը մասնավորապես կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման հարցերը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայ-ռուսական համալսարանի գործունությանը: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այն ՀՀ առաջատար բուհերից է և երկու երկրների կառավարությունները՝ որպես բուհի հիմնադիրներ, պետք է ջանքեր գործադրեն բուհի զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառըՇուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէՊայթյուն՝ Արարատի մարզի Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՓարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքոԱյսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ ՍրբազանԱմենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան ԴանիելյանԱյսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմումԴուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձըԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեզ՝ մեր երազանքների և իղձերի իրականացումից»․ Բագրատ Սրբազան Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, երբ նա ցանկանա կամ մենք խնդրենք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ)Եկող շաբաթվա ընթացքում կարևոր գործեր կան անելու. Դանիելյան (տեսանյութ)Երեկ ոստիկանների բռնի գործողությունների արդյունքում հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանն է մասնակցել ՊատարագինՀայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանՏարադրամի փոխարժեքները Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ ԶաքարյանԵրիտասարդության երթ դեպի Հանրապետության ՀրապարակՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Լույս աշխարհ է եկել մերօրյա հերոս Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը (տեսանյութ)«Առողջականս լավ է, բոլորիս հույսն Աստված է». Բագրատ Սրբազանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հրավիրում է մեծ հավաքի՝ հանուն ՀայրենիքիՊրոցեսներ են ընթանում, եկող շաբաթ հստակ քայլեր են կատարվելու, Շարժումը կոնկրետ առաջնորդող ունի (տեսանյութ)Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան ՈսկանյանԲագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ ՊողոսյանԵրևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՄենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե ՀովհաննիսյանԵրկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումԱստղագուշակ․ մայիսի 12Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)
Ամենադիտված