Արտակարգ դեպք «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում․ 25-ամյա ծննդկանի պտուղը մահացել է
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցում բուժանձնակազմի հետ վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մենել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բժիշկների հետ վիաճաբանություն կատարող անձը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Վահագն Կ․-ն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր 25-ամյա կնոջը բերել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է երեխա ունենար, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ պտուղը մահացած է։
Դեպքի մասին ոստիկանություն ահազանգողը եղել է «Եղեգնաձոր» բժշական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։