Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն Այվազյան ՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ) Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում Դոհա 

Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:

Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝

  • օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը,
  • հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը,
  • Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։

Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով:

Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից:

Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները:

Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ:

Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ:

Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար:

Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները:

Նշենք, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:

Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներ Քեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորին Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարին ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ․ Համահայկական միություն Իմպիչմենթի գործընթաց խորհրդարանում չկա, հանգիստ եղեք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Տավուշեցի ՔՊ-ականը չգիտի, թե արդյոք Կիրանցը բաժանվում է երկու մասի սահմանազատման հետևանքով (տեսանյութ) Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՊարոն ոստիկան, եթե օրենքի կարգավորումները չգիտեք, բացատրեմ. իրավիճակը լարվեց. ԱԺ պատգամավոր Արման Ղազարյան (տեսանյութ) Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ընգեր, օրենքը չգիտես, դա քո սուրբ պարտականությունն ա», «ԱԱԾ-ի հայտարարությունը նայեք» (տեսանյութ) Կանգնել եք, էս ճանապարհը փակել եք, որ ի՞նչ. Ավետիք Չալաբյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) Ողբերգության մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Ձեր սրտերում դաջված են՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Ալեն Սիմոնյան. տավուշեցին՝ ոստիկաններին (տեսանյութ) Լարված իրավիճակ. «Ես պատգամավոր եմ, պարտավոր եք ինձ ասել՝ ինչի եք ստեղ պատ կազմել» (տեսանյութ)Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամեն ինչ նորմալ է, Փաշինյանի հրաժարականի մասով քննարկում չկա. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) Մեծ ցավով ենք ընդունել Ռայիսիի, Աբդոլահիանի և այլ պաշտոնատար անձանց անժամանակյա ողբերգական մահվան լուրը․ Սուրեն ՊապիկյանԻրանական ողբերգության մեջ պետք չէ բացառել նաև ներքին գործոնը. Վահե Դավթյան Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան ՕհանյանԲագրատ Սրբազանը ջուր է տալիս այսօր նվեր ստացած շանը (տեսանյութ)Հայտնի փաստաբանները միացել են փաստաբանների գործադուլինՍա մարտահրավեր է արաբական պետությունների համար, որովհետև չեն կարողանալու պատսպարվել Իրանի ետևում․ Ստեփան ԴաինելյանԲրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ Տավուշում թեժ «հերոսամարտեր» են, Սրբազանին արգելում են մտել Կիրանց, իսկ տավուշցի ՔՊ-ական պատգամավորը աղբի մասին քննարկում է անում Երևանում (տեսանյութ)Այս պահին ԻԻՀ-ն, փաստացիորեն, ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է․ ճիշտ կլինի` ՀՀ-ում մեկօրյա սուգ հայտարարվի․ Արմեն ԱյվազյանԻրանում երկիրը կառավարելու համար 6 հատուկ կոմիտե է ստեղծվելՀՀ ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Ախպեր, խի՞ կանգնեմ, ես իմ տուն գնալու իավունք չունե՞մ. ջուջևանցի Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում (տեսանյութ)Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Բա ով ա որոշում, օրենքով ստեղ մենակ ես եմ որոշում. ոստիկանները ճնշում են գործադրում պատգամավորի նկատմամբ (տեսանյութ)Սրբազանը, իբր պատգամավորներին բարևելով, ճեղքեց ոստիկանական պատը եւ մտավ արգելված Կիրանց. իրավիճակը շարունակում է ավելի թեժանալ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, հետո կրկին կնվազիՀակոբյան ազգանունով փոխոստիկանապետը մեզ սադրում է, մենք ոչ մի տեղ չենք գնալու. Սրբազան (տեսանյութ)Վահե՛ Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն, ասեք՝ բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, գանք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Սխալը մերն էր, որ սրանց նմաններին ժամանակին վարսավիրանոց չուղարկեցինք. սոցցանցերում հիշեցնում են իշխանազավթման դրվագները (տեսանյութ)Մենք ընդդիմադիր չենք, մեր կյանքն ենք միայն ուզում, պետությանն ընդդիմադիր այդ մարդն ու իր խմբակն է (տեսանյութ)Ծնկել են Ալիևի առաջ, էս ոստիկան տղաներին էլ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչու է Արմեն Գրիգորյանը մեկնում ԴոհաՈՒՂԻՂ․ Դեպի Կիրանց ճանապարհը փակ է, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարասյանը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղՈւժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն ՎրթանեսյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինԱզգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում․ ՄԻՊԱստղագուշակ մայիսի 20-ի համարՄենք չենք. Իսրայելը հերքում է իր առնչությունը Իրանի նախագահի մահվանըՍիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել. Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին4 կգ «մարիխուանա», 66 գրամ «կոկաին» թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպք. 6 անձ ձերբակալվել էՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Ամենադիտված