Մենք գոհ ենք արդյունքից․ Մբապեն՝ Ռեալ Սոսյեդադի հետ խաղի մասին
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Այո, մենք գոհ ենք արդյունքից։ Մենք ցանկանում էինք հաղթել տանը, դա էր նպատակը։ Այժմ մենք պետք է նորից խաղանք, բայց մինչ այդ ունենք առաջնության երեք հանդիպում։ Այս պահին մենք ուրախ ենք, բայց խնդիրը դեռ լուծված չէ։ Մենք գիտենք, թե որքան դժվար է Չեմպիոնների լիգայում առավելության հասնելը։ Հիմա պետք է առաջ շարժվել, շարունակել թիմային աշխատանքը»,- Մբապեի խոսքն է մեջբերel ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Սան Սեբաստիանում։