Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին
ՌուսաստանՌազմատեխնիկական տեսանկյունից` Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից՝ մենք, իհարկե, պատրաստ ենք։ Միջուկային հրթիռները մշտապես գտնվում են մարտական պատրաստության վիճակում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը իսկապես պատրաստ է միջուկային պատերազմի։
Խոսելով մարտավարական միջուկային զենքի մասին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ դրանք օգտագործելու անհրաժեշտություն երբեք չի եղել։ Այն հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նման միտք երբեք չի եղել իր գլխում, Պուտինը պատասխանել է. «Ոչ, բայց ինչի՞ համար»:
«Մենք ունենք մեր սեփական սկզբունքները։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք օգտագործել զենք, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե խոսում ենք ռուսական պետության գոյության, մեր ինքնիշխանությանն ու անկախությանը վնասելու մասին։ Ամեն ինչ գրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,- հավելել է Պուտինը։